Saturday, 20 06 2026
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ո՞վ է պատասխան տալու. Վիրահատական սեղանին պառկած հիվանդին չեն կարողացել վիրահատել՝ հոսանք չլինելու պատճառով. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հուլիսի 10-ին հանրապետության ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի մի քանի ժամ տևած անջատումների ժամանակ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանն իրենց սուրբ պարտքն էին համարել մարդկանց հորդորել հնարավորինս խնայողաբար էլեկտրաէներգիա օգտագործել: Արսեն Թորոսյանը, օրինակ, Facebook-ի իր էջում գրել էր. «Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսզի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատե՛ք ավելորդ լույսերը, օդափոխիչները և այլն»:

Հանրապետական հիվանդանոցում, ըստ երևույթին, այնքան լուրջ են ընդունել «շեֆի» ասածը, որ անջատել են ինչ պատահի: «Իրատեսի» զրուցակիցն ասաց, որ վիրահատական սեղանին պառկած հիվանդին բժիշկները չեն կարողացել վիրահատել՝ հոսանք չլինելու պատճառով:

Image result for Հանրապետական հիվանդանոց

«Տեղային անզգայացումով վիրահատություն պետք է անեին, երբ հոսանքը գնաց: Բժիշկներն իրար էին նայում, չգիտեին՝ ինչ անեն: Հարցնում ենք՝ դուք համապատասխան սարքեր չունե՞ք, որ հոսանք ապահովի, ասում են՝ ոչ: Ստիպված եղանք այնքան սպասել, մինչև լույսերը եկան, ու բժիշները կարողացան գործի անցնել: Բարեբախտաբար, վիրահատությունը չէին սկսել, այլապես պատկերացնու՞մ եք ինչ կլիներ, եթե հանկարծ վիրահատության ընթացքում անջատում լիներ»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը պատմեց նաև, որ զանգահարել է առողջապահության նախարարության թեժ գիծ, ներկայացրել խնդիրը, բայց նրան ի պատասխան ասել են, թե իրենք ոչինչ անել չեն կարող, պետք է հիվանդանոցի տնօրինությանը դիմել:

https://www.1in.am/assets/uploads/2019/05/01-259.jpg

Նախարարությունը, փաստորեն, անհաղորդ է իր ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունում տիրող իրավիճակին: Ի՞նչ է նշանակում վիրահատությունը հետաձգել կամ այն կիսատ թողնել էլեկտրաէներգիա չլինելու պատճառով, իսկ եթե ծայրահեղ ծանր դեպք լինե՞ր ու շտապ վիրահատություն անելը վայրկյանների հա՞րց: Այդ դեպքում ո՞վ էր պատասխան տալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում