ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի վստահում կրիպտոարժույթներին և մյուսներին ևս խորհուրդ չի տալիս։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
Նրա խոսքով՝ կրիպտոարժույթը փող չէ, չէ՞ որ նրանց արժեքն օդում է կախված։
«Ես բիթքոյնի և այլ կրիպտոարժույթների երկրպագու չեմ, դրանք փող չեն»,-ընդգծել է Թրամփը։
Խոշոր ընկերություններին նա խորհուրդ է տվել բանկերից լիցենզիա ստանալ և աշխատել բանկային կարգավորման շրջանակում։








































