Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին շնորհավորել է իրանցիներին Նովրուզի առիթով և նոր տարին անվանել տնտեսության և մշակույթի տարի: Այս մասին հաղորդում է Press TV-ն:
Այսօր Իրանում տոնում են Նովրուզը՝ իրանական արևային օրացույցով Նոր տարին, որը կլինի 1393-րդը:
Հաշվարկը կատարվում է 622 թվականից, երբ Մուհամմադ մարգարեն Մեքքայից տեղափոխվեց Մեդինա:











































