Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Անլրջությունն այն է, որ պայքարում են Տիգրան Սարգսյանի դեմ. «Քաղպայմանագրի» ներկայացուցիչը՝ քառյակի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը զրուցել է «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի հետ:

Պարոն Սիմոնյան, հնարավո՞ր է «Քաղաքացիական պայմանագիրը»-ը խոչընդոտի «Դեմ եմ» նախաձեռնության հետագա ընթացքին ու պատճառ դառնա, որ շարժումը «թուլանա»:

-Նախ ասեմ, որ դա առաջին հերթին պետք է որոշեն «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, դա իրենց որոշելիքն է: Բայց ես չեմ հասկանում տրամաμանությունը, այսինքն, եթե, օրինակ, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանն այժմ ներկայացնում է Սերժ Սարգսյանին՝ Գերմանիայում, արդյոք դա թուլացնո՞ւմ է դաշնակցությանը, որպես ոչ իշխանական ուժ,ինչպես իրենք են սիրում արտահայտվել:

-Նախօրեին ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը վերջապես որոշեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությանն անվստահություն հայտնել: «Քաղաքացիական պայմանագիր»-ը ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցի շուրջ:

-Ուզում եմ խնդրել, որ այդ պահանջին ավելացնեն նաև մեր շենքի լիազոր տիկին Ռոզայի հրաժարականի պահանջը: Ես անլուրջ եմ վերաբերվում ու համարում եմ, որ այս գործընթացի կազմակերպիչների գաղափարական կյանքը շատ կարճ է տևելու, որովհետև նախանշված ամսի 28-ին, որը լինելու է այդ հարցի քննարկման օրը, հաջորդելու են ամսի 29-ը և մնացած օրերը, ու պարզ է դառնալու, որ դա վակուումը լցնելու ևս մեկ անգամվա փորձ էր: Ոչինչ ավելի:

Իսկ ի՞նչն է Ձեզ ստիպում անլուրջ վերաբերվել այդ որոշմանը: Գուցե կուսակցությունների գործունեությու՞նն է ստիպել նման եզրակացության գալ:

-Անլրջությունն այն է, որ պայքարում են Տիգրան Սարգսյանի դեմ, այն պարագայում, երբ բոլորին հայտնի է, որ Տիգրան Սարգսյանը ոչ մի բան չի որոշում: Փաստացի ԵԿՄ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բարձրացված բոլոր խնդիրներին ինքը տեղյակ է և ինքն է որոշումներ կայացնում: Դա ասվել է բառացիորեն, ու այդքանից հետո նման հայտարարությամբ հանդես գալը, կարծում եմ, անլրջություն է: Տիգրան Սարգսյանի փոխարեն լինի Սարգիս Տիգրանյանը` մեկ է, որևիցե բան չի փոխվելու, թիրախն ուրիշ տեղ է: Սա ընդամենը չարաճճիություն է, որը ողջունելի չէ մեր այսօրվա իրավիճակում: Երբ մարդիկ այսքան հուսահատված են, իսկ այդ քաղաքական ուժերն իսկական չարաճճիությամբ են զբաղվում, դա մարդկանց հիասթափեցնում է: Մեր իրական թիրախը իշխանափոխությունն է, ոչ թե անձափոխությունը, մեկով մյուսին փոխարինելու խնդիր դրված չէ: Այսինքն՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը հնարավոր է միայն այն պարագայում, երμ որ քաղաքական մեծամասնության կամքը լինի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում