Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

ՀՀԿ-ում առնետներ չկան, ՀՀԿ-ում սաղ իրար հետ են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. « Ամիսներ շարունակ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ բանակցող «հրաշալի քառյակի» ներկայացուցիչները թեպետ բազմիցս հայտարարել են, թե իրենք չեն ցանկանում նախաձեռնությամբ հանդես գալ պարզապես հանդես գալու համար, բայց այսօր էլ պարզ չէ, թե ինչի վրա է նրանց հույսը: Խորհրդարանի համամասնությունը չի փոխվել, և ՀՀԿ-ն ՕԵԿ-ի հետ դեռ անցած քառօրյային տապալեց ընդդիմության մի շարք նախագծեր: Մինչդեռ փաստ է միայն, որ ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով քառյակը պատրաստվում է դիմել Ազգային ժողովին, իսկ թե ինչպես են իրենց միսիան կյանքի կոչելու, նրանք լռում են: Միայն ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն օրերս մեզ հետ զրույցում ասել էր. «Մի կարծեք, թե ՀՀԿ-ն ամբողջությամբ պաշտպանելու է Տիգրան Սարգսյանին…», ինչից  ակնհայտ է, որ ոչ իշխանականների հույսը ՀՀԿ խմբակցությունից առնետավազքն է, քանի որ քառյակի նախաձեռնությունը, ըստ քաղաքական շրջանակների, Քոչարյանի վերադարձի հող է նախապատրաստում:

Ի՞նչ ապրումներ ունեն Քոչարյանի հետ միասին 10 տարի երկրում իշխանական մեծամասնություն հանդիսացած ՀՀԿ-ականները, և կլինե՞ն այնտեղ «առնետներ», փորձեցինք պարզել ՀՀԿ հնաբնակներից:

…Մանվել Բադեյանին քառյակի նախաձեռնությունն ընդհանրապես չի հուզում, էլ ուր մնաց «առնետների» մասին մտածի և պատրաստ չէ մեկնաբանել «ոմանց մտային վարժանքները». «Ես մի բան գիտեմ, որ ես կուսակցության անդամ եմ, իսկ մեր կուսակցությունը հատուկ որոշում չի կայացրել վարչապետին պաշտոնանկ անելու մասին, ուստիև դրանով ավարտվում է ամեն ինչ»: Իսկ քառյակի անդամները, ըստ Բադեյանի, ընդամենը նպատակ ունեն «ևս մեկ անգամ հայտարարեն, հիշեցնեն հասարակությանն իրենց գոյության մասին»:

Աղվան Գառնիկիչի պատգամավոր եղբայր Ռուբեն Հովսեփյանը երանելի անտեղյակությամբ նախ փորձեց հասկանալ, թե ինչու ՀՀԿ-ում պետք է անհանգստանան այս նախաձեռնությունից, ապա նույն հանդարտությամբ նկատեց. «Դե թող բերեն, կնայենք, էլի»: Բայց Հովսեփյանի նյարդերն էլ չդիմացան, երբ հարց տվեցինք Քոչարյանին ծառայություն մատուցող քաղաքական առնետների մասին, նա հակադարձեց. «Էդ երևի իրանց մեջ են ըտենցները, ՀՀԿ-ում առնետներ  չկան»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում