Մարդկությունն իր պատմության ընթացքում հումքի շատ տեսակներ է փորձել թունդ սպիրտային խմիչքներ պատրաստելու համար: Որոնումները շարունակվում են մինչև հիմա: Իսպանացի և պորտուգալացի հետազոտողները 40%-անոց խմիչք են ստացել սուրճի հատիկներից, հաղորդում է kedem.ru-ն:
Որպես հումք նրանք օգտագործել են էսպրեսո սարքերում մնացած սուրճը, որը խառնել են տաք ջրի, շաքարավազի և խմորիչի հետ:
Խմիչքում եղել են նաև կոֆեինի հետքեր, այնպես որ այն ունի նաև սթափեցնող ազդեցություն: Այժմ սուրճի օղին բազմաթիվ ստուգումների է ենթարկվում նախքան զանգվածային արտադրություն սկսելը:










































