Wednesday, 10 06 2026
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում

Իսկ ո՞ւր են Մադագասկարի նախագահն ու նրա Գալուստ Սահակյանը (տեսանյութ)

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան արտահերթ ընտրությունների հավանականությանը:

Եղիազարյանը նշեց, որ ՀԱԿ-ը միայն մեկ բանի համար է արտահերթ ընտրություններ ուզում, որ երկիրը դուրս գա ներկայիս իրավիճակից, և հենց դրա համար էլ ուզում են երկխոսել իշխանությունների հետ, թե ինչպես են գնալու ընտրությունների: Եղիազարյանը, հիշելով ԿԸՀ չինովնիկներից մեկի հայտարարությունը, թե մեր վստահված անձինք ավելի լայն հնարավորություններից են օգտվում, քան թե միջազգային դիտորդները, նկատեց.

«Երևի նա մոռացել է, որ նախկին ընտրությունների ժամանակ մեր վստահված անձանց ընտրական հանձնաժողովներից առևանգում տանում էին ջիպերով»:

Հարությունյանն էլ արձագանքեց, թե ինքր զարմացած է, որ Եղիազարյանը նոր է նկատել այդ խախտումները. «Ընենց էլ մի զարմացած ասում ես՝ ընտրախախտումներ, անցյալում էլ է նման բան եղել: Միայն մի բան կասեմ` հիշեք անցյալը և նոր գնահատեք ներկան ու ապագան»:

Եղիազարյանն էլ արձագանքեց, որ եթե նախկինում սխալներ եղել են, ապա իշխանությունները դա պետք է վերացնեն և այլևս չկրկնեն. «Նախկինում ոչ մեկը փողոցում չէր գնդակահարում անմեղ մարդկանց, հետո շառով չէր տալիս մնացածներին: Նախկինում չեն բռնել մարդկանց ու հետո ազատել, մինչև հիմա նստած են մեր բռնածները: 131 հոգի մարդ բռնեցիք, հենց այնպես պահեցիք, հետո եվրոպացիների աչքին երևալու համար այդ մարդկանց ազատ արձակեցիք, իբր թե բարի կամքի դրսևորում է: Ի՞նչ բարի կամք, ո՞ւր են Մարտի 1-ի հանցագործները»:

Համլետ Հարությունյանի գնահատմամբ՝ ծայրահեղ քայլերի ժամանակն արդեն վաղուց անցել է, և այսօր արտահերթ ընտրություններ անցկացնելու որևէ հիմք չկա: Եղիազարյանն էլ արձագանքեց. «Չէ, շատ սոված մարդիկ կան, այնպես արեք՝ ժողովուրդը ապրի: Իշխանություն եք, բարի կամք դրսևորեք, ձեր շրջապատին միանգամից ասեք` տղերք, այսպես ապրել չի լինի»: Եղիազարյանը նաև ընդգծեց, որ դեպքերը շատ արագ են զարգանում և թող այնպես չանեն, որ սեպտեմբերին ՀԱԿ-ը ծայրահեղ քայլերի դիմի:

Հարցին, թե ինչպես են վերաբերվում սոցիոլոգիական այն հարցումներին, որոնց համաձայն՝ արտահերթ ընտրությունների դեպքում որպես նախագահի ամենահավանական թեկնածու է դիտվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Եղիազարյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է էդ Ադիբեկին և ադիբեկանմաններին, ապա նրանց ընդհանրապես ես չեմ ուզում մեկնաբանել: Ձեր հարցի հիմքում ընկած է ադիբեկատիպի սոցհարցումների արդյունքները, ինչը ծիծաղելի է»:

ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանի գնահատմամբ էլ, այսօր Սերժ Սարգսյանը քաղաքական այլընտրանք չունի:

«Այլընտրանք չունի՝ թող գա արտահերթ ընտրությունների, և տեսնենք, թե այդ այլընտրանք չունեցողը քանի՞ տոկոս է հավաքելու»,- արձագանքեց Եղիազարյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի՝ օրերս արած այն հայտարարությանը, թե իրենք պատրաստ են գնալ ՀԱԿ-ի հետ Սևանի հանրային լողափեր և այնտեղ երկխոսել, Եղիազարյանը նշեց. «Մադագասկարի նախագահը որ փախել է, այ նրա Գալուստ Սահակյանը երկու օր առաջ ուրիշ բան էր խոսում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում