Հինգ լցանավ, որոնք ենթադրաբար պատկանում են Իսլամական հեղափոխության պահապանների զորախմբին, մոտեցել են բրիտանական նավթի լցանավին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Պարսից ծոցում։ Իրանցիները նավին խնդրել են կանգ առնել, սակայն հետ են կանչվել բրիտանական նավից ստացված ազդանշանից հետո։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս տեղեկությունը։