«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է Իսպանիայի Լա Լիգայի 29-րդ տուրի` Մադրիդի «Ռեալ»-ի դեմ առաջիկա հանդիպումից ունեցած սպասելիքների մասին:
«Մենք միշտ պետք է մեր լավագույն ֆուտբոլը ցուցադրենք «Սանտիագո Բեռնաբեո»-ում, բայց այս անգամ մեզնից պահանջվում է ավելին, քան այլ պայմաններում: Մենք պետք է անշտապ գործենք, փորձենք վերահսկել գնդակը: Եթե դա մեզ չհաջողվի, կարող ենք անհաջողության մատնվել: Սա մարզադաշտ է, որտեղ խաղացողների վրա դրվում են ամենաբարձր պահանջները:
Չենք ցանկանում մտածել այն մասին, որ մեր երկրպագուների շրջանում կան այնպիսիք, ովքեր չեն հավատում չեմպիոնական մեր հնարավորություններին: Այս թիմը շատ մրցանակներ է հաղթել և նվաճել է այն իրավունքը, որ հավատանք ինքներս մեզ:
Թիմը պատրաստվում է լավ հանդիպում անցկացնել: Մենք առաջատարին չենք զիջում 20 միավորով. դեռ կարող ենք շրջանցել «Ռեալ»-ին: Դա այնքան էլ դժվար չէ»,- Ինյեստայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի հանդիպումը տեղի կունենա կիրակի օրը` մարտի 23-ին:










































