ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը պատմել է թիմի նպատակների, ինչպես նաև հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
«Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում այժմ կարող ենք խաղալ միայն ուժեղ մրցակիցների դեմ: «Ռեալ»-ը լավ մարզավիճակում է, բայց դա վերաբերում է նաև մյուս ակումբներին:
Մեր նախագիծը դեռևս գտնվում է մշակման փուլում, բայց թիմի նպատակը Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն է:
Ինչ վերաբերում է Իբրահիմովիչին, ապա նա շատ գոլեր է խփել նաև այլ ակումբների կազմում, բայց ՊՍԺ-ի համակարգը նրան առանձնահատուկ հարմար է: Զլատանը հաճախ է խաղում որոշիչ դեր, նա կարողանում է առաջնորդել թիմի խաղը և ազդել հանդիպումների ելքերի վրա»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:








































