Բորիսպոլում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և քաղխորհրդի քարտուղար Յարոսլավ Գոդունոկի միջև տեղի է ունեցել վիճաբանություն՝ հաղորդում է 112.ua-ը:
Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանի խնդիրները։ Մասնավորապես խոսքը վերաբերել է Բորիսպոլի կենտրոնական հիվանդանոցին։ Յարոսլավ Գոդունոկը, որ նախկինում դատված է եղել ծեծկռտուքի և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար, փորձել է արդարանալ խնդրին լուծում չտալու իրենց անգործունյա պահվածքը։
Նրա պահվածքից վրդովված Զելենսկին, համացանցից օգտվելով, ուղիղ հարց է տվել Գոդունոկին դատված լինելու հանգամանքի վերաբերյալ և անմիջապես վռնդել է նրան դահլիճից՝ ասելով․ «Դուրս այստեղից, ավազակ»։