Saturday, 06 06 2026
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

Ինչ սցենարի պետք է պատրաստվի Հայաստանը

Բարակ Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական միջամտության մասին խոսք լինել չի կարող: Ինչ է նշանակում այս հայտարարությունը՝ Արևմուտքը համակերպվո՞ւմ է Ռուսաստանի արածին: Օբաման հայտարարել է, որ լինելու են դիվանագիտական ճնշման քայլեր:

Արևմուտքի երկրներն արդեն ինչ-որ պատժամիջոցներ կիրառել են, պատրաստվում են կամ սպառնում են նորերով, դադարեցրել են Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը: Բայց, այս ամենով հանդերձ, ավելի ու ավելի հրատապ է մնում այն հարցը, թե ինչ կարող են անել Ռուսաստանին՝ Ղրիմը այլ տեղերում կրկնել թույլ չտալու համար: Չէ՞ որ Ռուսաստանը ցույց է տվել, որ տնտեսական պատժամիջոցներն իր համար սարսափելի չեն և չեն կանգնեցնի:

Եթե Արևմուտքը ուժով չի կանգնեցնում Ռուսաստանին, ապա էլ ինչո՞վ: Այս հարցն այսօր համաշխարհային օրակարգի թիվ մեկ հարցն է, որից կախված է շատ պետությունների, այդ թվում և Հայաստանի ճակատագիրը: Այս հարցն այսօր համաշխարհային քաղաքականության հիմքում ընկած հարցն է՝ ինչո՞վ է հնարավոր կանգնեցնել Ռուսաստանին, և արդյո՞ք նման խնդիր դրված է, թե ոչ: Որովհետև ըստ էության չի բացառվում, որ Ռուսաստանին պարզապես չեն խանգարի խժռել ավելի ու ավելի շատ, իհարկե նախկին ԽՍՀՄ սահմաններում, այն հույսով, որ Ռուսաստանի ստամոքսը ԽՍՀՄ ստամոքսից ավելի փոքր է և այդքանը մարսել չի կարողանալու, կամ մնալու է կոկորդին, խեղդվելու է: Այս տարբերակը միջազգային ատյաններում քննարկվում է, թե ոչ, այնքան էլ պարզ չէ, փոխարենը Հայաստանից ուկրաինական իրադարձություններին հետևող հայացքներում այս տարբերակը չկա:

Այսինքն՝ Արևմուտքը, ըստ էության, գիտակցաբար է գնում սառը պատերազմի ճանապարհով, գիտակցաբար է Ռուսաստանից նոր և ուժեղ բևեռ կերտում, որպեսզի սրանով լուծի մի քանի հարց: Առաջին հերթին, բևեռացումը Ռուսաստանի վրա դնում է ահռելի տնտեսական բեռ, քանի որ ցանկացած աշխարհաքաղաքական բևեռ կոպիտ եթե ասենք՝ փող արժե: ԽՍՀՄ-ը փլուզվեց հենց այն ժամանակ, երբ ֆինանսները վերջացան:

Այսինքն, բևեռացնելով, մղելով բևեռացման, Ռուսաստանին ըստ էության դնում են ծախսային մի այնպիսի ռեժիմի մեջ, որ նույնիսկ առանց պատժամիջոցների՝ դա արդեն իսկ պատիժ է Մոսկվայի համար: Սրանից բացի՝ տեղի է ունենում մի շատ կարևոր այլ բան: Ռուսաստանը բևեռանում է Չինաստանի հարևանությամբ: Չինաստանը ժամանակակից աշխարհում քողարկված խնդիր է, մինչդեռ գլխավորներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը: Չինաստանը զուսպ է, հանդարտ, հավակնությունները քիչ են, սակայն այս ամենի փոխարեն՝ նա շարունակում է հզորանալ և աճել:

Արևմուտքը Չինաստանի համար Ռուսաստանը պոտենցիալ, թեկուզ կարճաժամկետ դաշնակցից կամ գործընկերոջից վերածում է երկրորդ մրցակցի: Բանն այն է, որ բևեռացող Ռուսաստանը չի կարող Արևմուտքի հետ գործել մի տրամաբանությամբ, իսկ Չինաստանի հետ մեկ այլ: Բևեռը բևեռ է, և այդ տրամաբանության մեջ հայտնվելու դեպքում Ռուսաստանը պետք է համապատասխան հավակնություն դրսևորի նաև Չինաստանի հետ հարաբերություններում: Իսկ դա Պեկինի և Մոսկվայի փոխհարաբերություններում առաջացնելու է նոր արգելքներ ու խոչընդոտներ, ձևավորելու է մրցակցություն և Չինաստանին ստիպելու է այսպես ասած՝ երկու ուղղությամբ բաշխել աճող ռեսուրսները:

Այսինքն, և՜ Ռուսաստանը, և՜ Չինաստանը ստիպված են լինելու կիսվել երկու ուղղությամբ՝ մրցակցելու համար: Արևմուտքն էլ՝ երկու, սակայն խնդիրն այն է, որ ի տարբերություն Ռուսաստանի և Չինաստանի, Արևմուտքն ունի և Չինաստանից, և Ռուսաստանից մի քանի անգամ ավելի ռեսուրսներ: Հայաստանին հարկ է երևի թե պատրաստվել այդ սցենարին, որն իհարկե հնարավորներից մեկն է ընդամենը, բայց կարծեք թե շատ հավանականը: Եթե իհարկե Հայաստանն ունի այդքան հնարավորություններ ու կամք և կարող է որևէ սցենարի ինքնուրույն պատրաստվել: Մի կողմից՝ սա ըստ էության նշանակում է աշխարհաքաղաքական մի ռեժիմ, որում Հայաստանը կշարունակի «դանդաղ մահվան» ընթացքը, մյուս կողմից լավ է, որ աշխարհն ամենայն հավանականությամբ չի թևակոխում Հայաստանի համար «արագ մահվան» ռեժիմ, և այդքանով շանս կա խուսափելու պետականությանը սպառնացող տխուր հեռանկարից: Սակայն շանսը շատ քիչ է, որովհետև պետք են այն օգտագործողներ: Հայաստանում կա հենց այս պակասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում