Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Ինչպե՞ս կարելի է բանակցությունների ճանապարհով լուծել այդ խնդիրը. փորձագետ

Ադրբեջանական Day.az-ին տված հարցազրույցում ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի հիմնադիր ու գլխավոր տնօրեն, ռուս քաղաքագետ և տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Ռուսաստանը լրջորեն հիասթափված է Կազանի հանդիպումից։ Նա մեծ հույսեր էր տածում, թե այդ հանդիպման ժամանակ կստորագրվի փաստաթուղթ, որը կդառնա հակամարտության կարգավորման «Ճանապարհային քարտեզ»։

Ես բազմիցս կրկնել եմ, որ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է բանակցությունների ճանապարհով լուծել այդ խնդիրը։ Անգամ այն «Ճանապարհային քարտեզում», որը, կարծես թե, հրամցվում էր կողմերին, կային բազմաթիվ խնդրահարույց հարցեր։ Օրինակ՝ այնտեղ խոսք էր գնում ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, ինչի շուրջ կողմերի մոտ առաջանում էին մի շարք խնդիրներ։ Դա և մյուս հարցերը «Ճանապարհային քարտեզի» կնքման դեպքում կարող էին վերածվել վառոդով լի տակառի, որը հետագայում՝ անգամ ստորագրումից հետո, կպայթեր ցանկացած պահի։

Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարեց, թե շուտով մենք ականատես կլինենք հակամարտության կարգավորման հերթական ակտիվացմանը։ Ես չեմ կարծում, թե Կազանի հանդիպումից հետո հիասթափված Մեդվեդևը կարող է մոտ ապագայում վերադառնալ խնդրի կարգավորմանը։ Սեպտեմբերին Ռուսաստանում մեկնարկում է ընտրական կամպանիան։

Կարևոր չէ՝ նա մասնակցելո՞ւ է դրան, թե՞ ոչ, այնումենայնիվ, նա կներգրավվի ընտրական գործընթացում։ Դա նշանակում է, որ նրա համար կփոխվի խնդիրների առաջնահերթությունը։ Իսկ Լավրովի հայտարարությունը ես որակում եմ որպես լավ ական վատ խաղում։

Ես հակամարտության կարգավորման շուրջ որևէ ակտիվացում չեմ ակնկալում։ Ռուսական կողմից բեկումնային առաջարկներ չեն լինի։ Ինչպիսի՞ առաջարկներ կարելի է անել այժմ։ Առաջարկվել են բոլոր հնարավոր տարբերակները, և եթե դրանք չեն արժանացել կողմերի հավանությանը, ես չեմ պատկերացնում, թե էլ ինչ կարելի է առաջարկել։ Այնպես որ, ես որևէ հրաշք չեմ ակնկալում միջնորդներից, այդ թվում՝ նաև Ռուսաստանից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում