Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը սովորություն ունի ուշանալ նույնիսկ համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ, Ուրալի համալսարանի ուսանողները ստիպված էին սպասել 5 ժամ: Ուժայինները նրանց արգելել էին դուրս գալ շենքից: Հոգնեցուցիչ ժամերից հետո, աղջիկներից մեկն ուշաթափվել է հենց խոսակցության ժամանակ: Տեսանյութը Twitter-ում հրապարակել է «Շադեն» նիկով բլոգերը:
Պուտինը խնդրել է օգնել աղջկան: «Կարծում եմ, լուրջ բան չկա: Եվ բժիշկ գտեք»,- ասել է նախագահը:
Հանդիպման տեսանյութում երևում է, թե ինչպես են ձեռքերի վրա աղջկան դուրս բերում դահլիճից: Ենթադրաբար, վատացել է Ղազախստանից ժամանած աղջիկը:
https://twitter.com/ShadenFM/status/1148624292034351105?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1148624292034351105&ref_url=https%3A%2F%2Ffakty.ua%2F311047-toksichnyj-putin-studentka-poteryala-soznanie-na-vstreche-s-rossijskim-prezidentom-video