Monday, 15 06 2026
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը

Ներկա կառավարությունը հիվանդին բուժելու փոխարեն միանգամից հուղարկավորում է նրան. ինչ է լինելու ՋՕ-երի ճակատագիրը

Կառավարությունը քննարկում է ՋՕ ոլորտն արդիականացնելու հարցը, բայց դրան զուգահեռ ներկա կոռումպացված համակարգին հսկայական սուբսիդավորում է տրամադրում սեզոնին լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար։

Այն, որ ՋՕ-ները ամենակոռումպացված մարմիններից է, բազմիցս է խոսվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ ՋՕ-ները ամենաթալանված համակարգերից են։ «ՋՕ-ների տնօրենները հայտարարում են, որ աշխատավարձ չեն ստանում, գումար չի հավաքագրվում, բայց հսկայական տներ և մեքենաներ ունեն։ Մենք դեռ կգնանք, բոլոր ջրօգտագործող միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք՝ ով ինչքան է գողացել, և հետո չգաք ասեք՝ ջրօգտագործող միություններին լցնում եք բանտերը: Էս ի՞նչ սովորություն է, նստեն իրենց տեղը, գողանան, թալանեն, ուտեն, ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, դե, կառավարություն, վճարի, ինչո՞ւ պետք է վճարի։ Ամենաշատ թալանված համակարգերից մեկն է: Հեսա հերթով կգնանք իրենց հետևից, եթե աշխատավարձ չեն ստանում, կմտնենք իրենց տները, տեսնենք՝ ոնց են ապրում, ինչ ավտոներ են քշում»,- այս տարվա մարտ ամսին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օրերս էլ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էր աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ՝ ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման թեմայով: Նախարարը ՋՕԸ-ների հանդեպ հանրային անվստահությունը կոտրելու նպատակով տնօրենների առաջ խնդիր է դրել իրականացնել միջոցառումներ: Նույն հանդիպման ժամանակ Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահը չի բացառել առաջիկայում ՋՕԸ-ների լուծարումը: «Հարց է դրված. ոլորտը կառավարելու են ՋՕԸ-նե՞րը, թե՞ հնարավորություն կունենանք կառավարման այլ մոդելի: Այս մոդելով շուրջ 20 տարի է՝ չի ստացվում: Փորձում ենք գտնել ոլորտի կառավարման ավելի օպտիմալ տարբերակ: Չի բացառվում, որ ՋՕԸ-ները մնան որոշ օրենսդրական, կանոնադրական փոփոխություններից հետո»,-ասել էր նա։

«Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս ոլորտում աղետալի վիճակ է, արհեստական մոնոպոլիաներ են ստեղծվել, մինչդեռ ամբողջ աշխարհում ՋՕ-ները լուրջ կազմակերպություններ են, որոնք ընտրվում, կազմվում են ֆերմերների կողմից։ Այդպես պետք է լինի նաև Հայաստանում։ «Բայց մեզ մոտ այնպիսի վիճակ է, որ, ուզես-չուզես, պետք է աշխատես ՋՕԸ-ների հետ, գյուղացին այդ վիճակում է։ Այս ոլորտում արհեստական ստեղծված մոնոպոլիա է։ Ընդ որում՝ այս վիճակը գալիս է դեռևս այն ժամանակներից, երբ Ջրային կոմիտեի նախագահը Մարտիրոսյան Գագիկն էր։ Նա կարողացավ մի օրենք տանել Ազգային ժողով, որով ստեղծեց արհեստական մոնոպոլիա, իսկ ՋՕ-ները դարձան գրպանային կառույցներ, որոնց նախագահներն իբր ընտրովի էին, բայց իրականում նշանակովի պաշտոններ են։ Մարզպետը և այլ պաշտոնյաներ իրենց ծանոթներին տանում տեղավորում են այդ յուղոտ պաշտոններին։ Ի դեպ, ՋՕ-ները ստեղծվեցին գրանտային ծրագրով, մեկ միլիոն դոլարի գրանտ էր, որի հիման վրա ստեղծվեց տաս ՋՕ, որոնք, այսպես թե այնպես, ունեցան ծանոթ-բարեկամով նշանակված ղեկավարներ»,- ասաց Բերբերյանը։

Բերբերյանի խոսքերով՝ ոլորտը կարելի է կարգի բերել՝ կարգի բերելով օրենսդրական դաշտը, այլընտրանքային համակարգ ստեղծել։ «Ջրային կոմիտեի ղեկավարն էլ լավ կանի՝ հետևի, թե իր համակարգում ինչ է կատարվում։ Իսկ վարչապետը, որ ուզում է ոլորտում առողջացում մտցնել, լավ կանի՝ Ջրային կոմիտեն բերի գյուղնախարարություն, իսկ գյուղնախարարությունը անջատի էկոնոմիկայի նախարարությունից։ Դրանից հետո, լուրջ կադրեր նշանակելով, կարելի է խնդիրներ լուծել»,-ասաց Բերբերյանը՝ հավելելով, որ ուրիշ խնդիր է, որ ՋՕ-ները թալանում են գյուղացիներին, ինքնագլուխ նորմատիվներ են մշակում 1 հեկտար հողատարածք ոռոգելու համար և կրկնակի գումար են գանձում գյուղացուց։ «Մենք բազմիցս ենք խոսել էս նորմատիվների մասին։

Ժողովուրդն ասում է, որ ձուկը գլխից է հոտում։ Թող կոմիտեն լավ աշխատի, նորմատիվները ճիշտ մշակի, ու նորմալ համակարգ ձևավորելով՝ գյուղացին այլևս խնդիր չի ունենա։ Բայց կարելի է նոր համակարգ մշակել։ Այդ պարագայում գյուղացին կիմանա՝ ՋՕ-ից ջուրը վերցնի, թե, օրինակի համար, մեկ այլ ընկերությունից, թեկուզ գյուղապետից։ Այլընտրանքը կբերի մրցակցության, արհեստականորեն բարձրացված գների նվազման և, որ ամենակարևորն է՝ նորմատիվների կարգավորման, քանի որ ՋՕ-ները, արհեստականորեն երկու անգամ բարձրացնելով նորմատիվները՝ թալանում են գյուղացուն։ Այսինքն՝ չի մատակարարվում այն քանակի ջուրը, որի համար գումար է գանձվում։ Օրինակ՝ նորմատիվով 1 հա կարտոֆիլի հողատարածքը ջրելու համար 1000 խմ ջուր է հարկավոր, որի համար պետք է վճարել 11 հազար դրամ, բայց այսօր Շիրակի գոտու ֆերմերները վճարում են 16 հազար դրամ։ Այսինքն՝ արհեստական թալան է գնում, որն ազդում է գյուղացու շահույթի վրա, բերքի ինքնարժեքի վրա և, վերջապես, հարվածում է պետությանը, քանի որ գյուղացին չի վճարում այն հարկը, որը պետք է վճարի։ Բայց կրկնում եմ՝ անգամ ներկա համակարգի դեպքում ճիշտ կադրերով և համակարգում կարգուկանոն մտցնելով է հնարավոր և՛ թալանը վերացնել, և՛ գյուղացուն դժգոհ չթողնել։ Բայց մեր կառավարությունը սովոր է հիվանդին բուժելու փոխարեն հուղարկավորեն նրան միանգամից։

Կառույցը լավ չի աշխատում, կոռումպացված է, բռնում փակում են։ Հեշտ ձևը գտել են»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է գումարների հավաքագրմանը՝ ՋՕ-ների աշխատողների մշտական դժգոհությանը, քանի որ նրանց աշխատավարձերը գոյանում են հենց հավաքագրված գումարներից, Բերբերյանը նշեց, որ համակարգի աքիլեսյան գարշապարը հենց հավաքագրվող գումարների մեջ է։ Գումարները գյուղացիներից հավաքագրվում են, սակայն ինչ-որ օղակում դրանք անհետանում են, ինչն արդեն իրավապահների խնդիրն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում