ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին գործընկեր Ֆելիքս Սաթերը պատրաստվում է ցուցմունք տալ մասնավորապես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեին՝ տեղեկացնում է The Hill-ը։
Սաթերի փաստաբան Ռոբերտ Վուլֆը հաստատել է, որ իր պատվիրատուն պատրաստվում է ցուցմունք տալ փակ ռեժիմում։
Հետախուզական կոմիտեն Սաթերին կանչել է օրակարգի լսումներին, քանի որ նա չէր ներկայացել ավելի վաղ նախատեսված հանդիպմանը։
Օրինապահներին հետաքրքրում է Թրամփի նախկին գործընկերոջ ցուցմունքները՝ ԱՄՆ ընտրություններում ռուսական միջամտության և ԱՄՆ նախագահի՝ Մոսկվայի հետ կապի հետաքննության շրջանակներում։ Նյու Յորքի Bayrock Group անշարժ գույքի գործակալության նախկին կառավարիչ Սաթերը աշխատել է նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենի հետ՝ Մոսկվայում Trump Tower-ի կառուցման նախագծերի վրա 2016թ․ քարոզարշավների ժամանակ։









































