Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը երեկվանից նիստերը ԱԺ այլ սենյակում է անցկացնում: Այս փոփոխությունը, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով, տարածքը համապատասխանում է քննիչ հանձնաժողովի արդյունավետությունն ապահովելուն: Նա նշեց, որ ՊՆ-ի հետ իրենք արդյունավետ աշխատում են, ՊՆ-ից ստացել են փաստաթղթեր, որոնք պետք է ուսումնասիրեն: