Sunday, 05 07 2026
23:20
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:45
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan

Ջրօգտագործողների ընկերությունների մասով հայտնաբերված խախտումները կազմել են շուրջ 3,6 մլրդ դրամ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացնում ջրօգտագործողների ընկերություններում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։

Արդեն իսկ ամփոփվել են Արմավիր, Էջմիածին, Արտաշատ և Արարատ ջրօգտագործողների ընկերությունների մասով ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին։

Ընդհա­­նուր գումարային արտահայտությամբ խախտումները կազմել են շուրջ 3,6 մլրդ դրամ։

«Արտաշատ» և «Արմավիր» ՋՕԸ-ի մասով հայտնաբերված խախտումները կազմում են ավելի քան 2,6 մլրդ դրամ։

Ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և բացահայտվել են մի շարք երևույթներ։

Մասնավորապես՝

1. Ուսումնասիրությամբ պարզվել են, որ խորքային հորերի և պոմպակայանների կողմից փաստացի ծախսված էլ. էներգիայի պայմաններում խորքային հորերի և պոմպակայանների իրական արտադրողականության հիման վրա կատարված հաշվարկի արդյունքում ընկերության կողմից մատակարարված ջրի դիմաց տարեկան հասույթը պակաս է ցույց տրվել, որը ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից։ Այսինքն, ուսումնասիրություն իրականացնող խմբի և Ջրային պետական կոմիտեի համապատասխան մասնագետների կողմից ջրաչափումներ են իրականացվել բոլոր պոմպակայաններից և խորքային հորերից փաստացի ծախսվող էլ․էներգիայի և մղվող ջրի ծավալների մասով՝ ստացվել են յուրաքանչյուրի արտադրողականությունները և դրանք համեմատվել Ջրային համակարգում առկա տվյալների հետ։ Արդյունքում պարզվել է, որ Ջրային համակարգում առկա տվյալները՝ արտադրողականությունները և հզորությունները, պակաս չափով են մուտքագրված, հետևաբար՝ նույն չափով ծախսված էլ․էներգիայի պայմաններում ցույց է տրվել ավելի քիչ չափով մատակարարված ոռոգման ջուր, սակայն կարելի է փաստել, որ ջուրը մղվել է, դրա դիմաց հասույթը գանձվել է, սակայն չի արտացոլվել հաշվետվություններում, կամ այդ չափով պակաս էլ․էներգիայի գումար պետք է հաշվարկվեր և վճարվեր։

Միևնույն ժամանակ, ուսումնասիրություն իրականացնող խմբի կողմից ընկերության սպասարկման տարածքում հայտնաբերվել են մշակվող հողատարածքներ, որոնք փաստացի ոռոգվել են, սակայն ՋՕԸ-ի հետ չեն ունեցել համապատասխան պայմանագրեր։ Հետևաբար, կարելի է պնդել, որ ոռոգման ջուրը մղվել է, սակայն դրա դիմաց հասույթը չի արտացոլվել Ջրային համակարգում։

2. Յուրաքանչյուր ՋՕԸ-ի համար սահմանված են ջրի կորուստների ընդունելի մակարդակներ, սակայն արձանագրվել են դեպքեր, երբ ընկերության կողմից ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները գերազանցվել են։

3. Ընկերությունը ոռոգման համար անհրաժեշտ ջուրը ձեռք է բերում խորանարդ մետրի հաշվարկներով, իսկ իրացումը կամ ջրտուքը իրականացնում է հեկտարի հաշվարկով։ Տվյալ դեպքում ստացվում է անհամադրելի հաշվարկներ և անհնարին է դառնում հաշվարկել տնտեսական գործունեության իրական արդյունքները։

4. Դեբիտորական պարտքերի վերաբերյալ։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոռոգման համար մատակարարված ջրի դիմաց ջրօգտագործողները ունեն մեծ պարտքեր, որոնք ջուրը օգտագործել են, սակայն վճարումներ չեն կատարել և Ջրային համակարգում առկա են պարտքեր։

5. Չհիմնավորված վարկային միջոցների ներգրավում և բանկային տոկոսների մասով լրացուցիչ չհիմնավորված ծախսերի կատարում։

6. Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նույն հողատարածքի ոռոգման համար տարբեր տարիների համար օգտագործվել է տարբեր ծավալի ջուր, ինչը ոչ իրատեսական է։ Արդյունքում, ստացվում է, որ ոռոգման ջրի դիմաց հասույթը ամբողջությամբ չի արտացոլվել։

7. Առանց համապատասխան ջրային թույլտվությունների ձկնաբուծական տնտեսությունների շահագործում։ Այդ մասով, վերջիններիս կողմից ջրի մատակարարումը իրականացվում է ՋՕԸ-երի կողմից, որի դիմաց վճարվում է միայն սպասարկման գումար։

8. Գարնան նախապատրաստական աշխատանքներում ներառված ջրանցքների մաքրման աշխատանքների համար ծախսված գումարների ճշտության ուսումնասիրությունը գրեթե դառնում է անհնար, քանի որ չեն համապատասխանում կատարողական ակտերը թերությունների ակտերին և ստուգայցերի արդյունքներին։ Ինչպես նաև գնացուցակներով կատարված հաշվարկները չեն հիմնավորվում քանի որ հաշվարկի հիմքում դրված գործակիցների ընտրությունը հիմնավոր չեն, կամ կատարված աշխատանքների համար հաշվարկված արժեքները չեն հիմնավորվում։

9. Տրանսպորտային միջոցների վարձակալությունը 2017-2018թթ-ին կատարվել է ոչ խելամիտ գնագոյացման շրջանակներում, քանի որ մեկ տարվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցի վարձակալության ընդհանուր գումարը գերազանցում է դրանց վաճառքի շուկայական արժեքին, որը հիմնավորվում է նաև այն փաստով, որ Ընկերությունը 2018թ-ին նույն տեսակի տրանսպորտային միջոցները վաձակալում է 3-7 անգամ թանկ, քան 2015թ-ին։

10. Հիմնական միջոցների հաշվառման ուսումնասիրությամբ պարզվեց, որ Ընկերության կողմից կատարվել են հիմնական միջոցների դուրս գրումներ, որոնց վերաբերյալ բացակայում են դուրս գրման ակտերը։

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքները ուղարկվել են ՀՀ դատախազություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում