Վաղը՝ մարտի 21-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի կունենա Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քառորդ եզրափակչի ուղեգիր են նվաճել Դորտմունդի «Բորուսիա»-ն, Մյունխենի «Բավարիա»-ն, Մադրիդի «Ռեալ»-ը, կատալոնական «Բարսելոնա»-ն, Մադրիդի «Ատլետիկո»-ն, Լոնդոնի «Չելսի»-ն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և ֆրանսիական ՊՍԺ-ն:
Վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: Այն 1in.am Sport-ն ուղիղ եթերում կներկայացնի ձեր ուշադրությանը:










































