«Չգրանցված աշխատողները հիմնականում լինում են մանր և միջին ձեռնարկություններում: Խոշորներում չգրանցվածի դեպքերը շատ ավելի հազվադեպ են պաատահում: Օրինակ՝ հանրային սննդի ոլորտում ընդունված է, որ մատուցողներին վերցնում են աշխատանքի և մինչ աշխատանքնի ընդունելը նրանք ներքին փորձաշրջան են անցնում»,- ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարկային եկամուտների աճին: