Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիային կարող Է իրանակացվել հուլիսի 9-ին: Այդ մասին հաղորդել Է Haberturk թերթը: Հրատարակության տվյալներով՝ հուլիսի 8-ին Մոսկվայի ժամանակով 21:00-ի կողմերն ավարտվել Է Ս-400-ի բեռնումը երկու բեռնատար ինքնաթիռներում: Թերթը պնդում Է, որ ՀՕՊ-ի համակարգերով ինքնաթիռները հուլիսի 9-ին Տվերի ավիաբազայից կթռչեն Թուրքիա:
Ավելի վաղ Haberturk հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել Է, որ Ս-400-ի բեռնումը Թուրքիա ուղարկելու համար կարող Է սկսվել հուլիսի 7-ին: Հեռուստաալիքի տվյալներով՝ հուլիսի 7-ի համար պլանավորվել Է առաջին կայանքի բեռնումը փոխադրական ինքնաթիռում՝ հետագայում Թուրքիա ուղարկելու համար շաբաթվա ընթացքում: Ըստ որում մինչեւ հուլիսի 8-ը, Haberturk-ի տեղեկատվությամբ՝ Թուրքիա կժամանեն ինը տեխնիկական մասնագետներ ՌԴ-ից, որոնք կաշխատեն համակարգերի ծավալման գործում: Առաջին փուլում Անկարային կտրվի մեկ համալիր, նշել Է ալիքը: Նախօրյակին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել Է Ս-400-ների բեռնումն սկսելու մասին՝ Թուրքիա ուղարկելու համար: Ըստ որում Թուրքիայի ղեկավարը հրաժարվել Է հայտնել համակարգերի առաքման ստույգ ժամկետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: