ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հաստատում է, որ Ուկրաինայի իրադարձությունները կարող են փոխել նոր անդամների ընդունման հարցում ՆԱՏՕ-ի մոտեցումը: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Դաշինքի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ այժմ Բոսնիան ու Հերցեգովիան, Մակեդոնիան, Մոնտենեգրոն և Վրաստանը փորձում են միանալ ՆԱՏՕ-ին:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իրադարձությունները կարող են ազդել նոր անդամների ընդունման հարցում ՆԱՏՕ-ի մոտեցման վրա:
Բացի դրանից՝ Ռասմուսենը նշել է, որ Ղրիմում Ռուսաստանի գործողությունները ՆԱՏՕ-ի երկրներին կմղեն իրենց ռազմական բյուջեների մեծացմանը:
ՆԱՏՕ-ն, ի նշան Ղրիմում Ռուսաստանի գործողությունների դեմ բողոքի, դադարեցրել է Ռուսաստանի հետ համագործակցության մի շարք ծրագրեր:











































