Այսօր՝ հուլիսի 9-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ անելու օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ինչպես նշեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, խոսքը վերաբերում է հիդրոմետ ծառայությունների գործառույթները փոխանցվում են շրջակա միջավայրի նախարարությանը:
Անդրադառնալով Սևանի խնդրին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց. «Անցյալ տարի էլ նույն դեպքը եղավ. փորձաքննություն եղե՞լ է, ինչի՞ հետևանքով է դա լինում: Անցյալ տարի նման դեպք էլի եղավ՝ էն մի տղեն էլ ջուր խմեց՝ թունավորվեց, հերոսի կոչում ստացավ»:
Նրա խոսքով՝ ինքն էլ է եղել տարածքում, և Սևանի կանաչելը կապ չունի ջրի բարձրացման հետ. «Իմ կարծիքով՝ հիմնականում դա անտառից է, որ չմաքրեցին անտառը, տորֆի շերտ առաջացավ: Թե չէ ուրիշ բան չկա. եթե տենց լիներ, ձկներն էլ կսատկեին»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































