Դիսնեյ ստուդիայի ներկայացուցչությունը Ռուսաստանում իր YouTube ալիքում հրապարակել է կախարդուհի Մալեֆիսենթի մասին հեքիաթի նոր մասի ռուսական թրեյլերը: Կախարդուհու դերում, ինչպես առաջին մասում, խաղում է Անջելինա Ջոլին:
Նկարի սյուժեն տեղի է ունենում առաջին մասում ներկայացված իրադարձություններից մի քանի տարի հետո: Ֆիլիպը առաջարկություն է անում Ավրորային, ինչին դեմ է լինում Մալեֆիսենթը։










































