Թուրքիայում պետական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց անդամների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը գնահատվում է որպես լրտեսում: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ երկրի կառավարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ պարզելու համար անձանց, որոնք ներքաշված են պետական պաշտոնյաների հեռախոսազանգերի անօրինական գաղտնալսման մեջ:
Խոսելով ներկայումս ԱՄՆ-ում բնակվող թուրք հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման մասին՝ վարչապետը նշել է, որ Թուրքիայում գործում է պետական հաստատություն, որի աշխատակիցների մի մասը գտնվում է Գյուլենի կողմնակիցների ազդեցության տակ:







































