Տուրօպերատորներից Վրաստան ուղևորության ուղեգիր գնած ռուսաստանցի ճանապարհորդները վերադարձել են Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Ռոստուրիզմի տեղեկատվությանը:
Նշվում է, որ խոսքը վերաբերում է այն զբոսաշրջիկներին, որոնց ուղեգրերը ավարտվում էր մինչև հուլիսի 8-ը: Հուլիսի 8-ից հետո պայմանագիր կնքածները կամ հրաժարվել են ուղևորությունից, կամ էլ ընտրել են այլ ուղղություններ:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին տեղեկացվել էր, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցությունն ամբողջովին կդադարի հուլիսի 8-ին։