Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը: Լոպեսը պատրաստ է շարունակել մրցակցել Իկեր Կասիլյասի հետ:
«Նպատակս «Ռեալ»-ում մնալն ու մեկնարկային կազմում տեղի համար պայքարելն է: «Ռեալ»-ն աշխարհի լավագույն ակումբն է, որտեղ ես շատ երջանիկ եմ»:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի խաղերում «Ռեալ»-ի դարպասը պաշտպանում է Դիեգո Լոպեսը, իսկ Չեմպիոնների Լիգայի խաղերում՝ Իկեր Կասիլյասը:






































