«Գահերի խաղը» ֆենթեզին ապրիլի 6-ից կշարունակի իր 4-րդ սեզոնը, սակայն բեմադրիչների հետաքրքրությունները չեն սահմանափակվում սերիալի ձևաչափով: Էպոսի հեղինակ Ջորջ Մարտինը մարտի 19-ին հայտարարել է, որ «Գահերի խաղը» հնարավորություն ունի հայտնվելու մեծ էկրաններին:
Նյու Յորքում «Գահերի խաղի» 4-րդ սեզոնի պրեմիերային Ջորջ Մարտինը՝ գրական սագայի հեղինակը, պատմել էր THR-ին իր վեպերի լիամետրաժ հարմարեցման հավանականության մասին:
«Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան կտևի մեր սերիալը: 7 տարի կամ ամբողջ 10 տարի: Իմ վեպերը դառնում են ավելի երկար, հնարավոր է՝ անհրաժեշտ լինի բարձրբյուջետային ֆիլմ, մոտավորապես 100 միլիոն դոլարի սահմաններում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ «Գահերի խաղի» եզրափակիչ դրվագը նայել է ավելի քան 5 մլն հանդիսատես:













































