Sunday, 21 06 2026
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը

Հայ-ֆրանսիական արխիվների համատեղ ցուցահանդես՝ Առաջին աշխարհամարտի 100-ամյակին ընդառաջ

Այս տարի լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, և պատերազմին մասնակից բոլոր երկրները այս կամ այն կերպ կնշեն այն. ցուցահանդեսներ՝ Ֆրանսիայում, Անգլիայում, հավանաբար նաև՝ Թուրքիայում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ իրենք Ֆրանսիայի արխիվների հետ համատեղ վիրտուալ ցուցահանդես են պատրաստում, որտեղ լուսանկարներ կլինեն հայկական և ֆրանսիական արխիվներից:

«Ինչո՞ւ հատկապես Ֆրանսիայի հետ՝ քանի որ նրանց բանակի կազմում Արևելյան լեգեոն պաշտոնական անունը կրող զորախումբ էր կռվում, որն իրականում Հայկական լեգեոն էր կոչվում, սակայն այդ անունը նրան չէր տրվում, որպեսզի Թուրքիայի վերաբերմունքը հայ բնակչության նկատմամբ չփոխվի:

Մենք հիմա նախապատրաստվում ենք նաև Ռուսաստանում այդ պատերազմին նվիրված ցուցահանդեսին, որտեղ առանձին մի հատված նվիրելու ենք Կովկասյան ճակատին, նաև պատրաստում ենք մի ժողովածու, որ կոչվում է Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, սակայն այստեղ Ցեղասպանության մասին խոսք չի լինելու»,- ասաց նա:

Ժողովածուն լույս կտեսնի Մոսկվայում, ապա կտեղափոխվի Հայաստան. այն կլինի նաև ռուսերեն տարբերակով: Արխիվի տնօրենը նշեց, որ իրենք առայժմ այդ երեք աշխատանքներում Ցեղասպանության ներկայացումից զերծ են մնալու, որպեսզի այն առանձին ներկայացվի, սակայն հետագայում այդ երկուսը կապվելու են: Վիրաբյանը տեղեկացրեց, որ ֆրանսիական արխիվների հետ համատեղ կազմակերպվող ցուցահանդեսը հասանելի կլինի Հայաստանի ազգային արխիվի, ԱԳ նախարարության, Ֆրանսիայի դեսպանատան և որոշ այլ կայքերում:

Ցուցահանդեսի բացումն, ըստ բանախոսի, նաև կապված է Ֆրանսիայի նախագահի՝ մայիսին Հայաստան կատարելիք այցի հետ. այն, հավանաբար, ապրիլին պատրաստ կլինի: Վիրաբյանը նշեց, որ Թուրքիայում ևս հայեր են զորակոչվել բանակ, մասնակցել են Սարիղամիշի ճակատամարտին, անգամ գերի են ընկել. Նովոսիբիրսկում մի ամբողջ ջոկատ է եղել, ովքեր մի կերպ հետ են եկել: Ցուցահանդեսը նպատակ ունի ցույց տալու հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին. թուրքական, ֆրանսիական բանակների, հետագայում նաև՝ ԱՄՆ բանակի կազմում նույնպես կային հայեր՝ զինվորներ, օդաչուներ:

Անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կատարվելիք աշխատանքներին՝ Վիրաբյանը նշեց, որ իրենք արդեն հրապարակել են երեք հատորանոց ժողովածու՝ Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Ընդ որում, այդ ժողովածուի կեսն արդեն անգլերեն՝ մեկ հատորով թարգմանվել է, մինչև 2015 թվականը ևս երեք-չորս հրատարակություն կլինի տարբեր լեզուներով: Անգլերեն տարբերակը տարածվում է, այն նաև վաճառվում է գրախանութներում:

Ազգային արխիվի տնօրենը տեղեկացրեց, որ իրենք փորձելու են, թեև ուշացած, սակայն ստեղծել Ցեղասպանության զոհերի անունների, տվյալների շտեմարան: Նա նշեց, որ եթե ժամանակին հավաքեին այդ տվյալները, ճիշտ կլիներ. այսօր հավաքում են արխիվներում, փաստաթղթերում տեղ գտածը, ինչն ուշացած է՝ իհարկե:

«Ի վերջո, մենք հայրենիք ենք կորցրել, եկեղեցիներ, մշակութային արժեքներ, ձեռագրեր, նյութական միջոցներ: Պատահական չէ, որ 1918-1919թթ. Թումանյանի ղեկավարությամբ Թիֆլիսում ստեղծվեց հանձնախումբ, որ հաշվել է, թե հայերն ինչ կորուստներ են ունեցել պատերազմի ժամանակ»,- ասաց նա:

Անդրադառնալով փաստաթղթերի թվայնացման գործընթացին՝ Վիրաբյանը նշեց, որ 900.000-ի սահմանն անցել են: Բանախոսն առաջարկեց առանձնացնել թվայնացման երկու տարբերակները. մի դեպքում, գիրքը թերթելու փոխարեն, ծանոթանում ես թվայնացված տարբերակին, սակայն իրենք այդ տարբերակը չեն ցանկանում կիրառել:

«Մենք այդպես չենք անում. եթե մեկին հետաքրքրում է, ենթադրենք, Սամվել Գրիգորյան անուն-ազգանվամբ իր պապը, նա գալիս է, բազայում հավաքում, թե՝ որտեղ կա Սամվել Գրիգորյան, նայում է: Ես հայտարարել եմ՝ եթե այս տարի մենք թվայնացման ծավալներում մեկ միլիոնի հասնենք, ապա այդ բազան կլինի նաև ինտերնետում, բայց ինտերնետում փաստաթղթերի բազաներ չեն լինի: Քարտեր են լինելու, որոնք կազմվելու են յուրաքանչյուր փաստաթղթի վերաբերյալ: Եթե տեսնես, որ կա, կարող ես գալ, արխիվում ստանալ կամ էլ վճարել, ստանալ»,- ասաց նա:

Ի դեպ, Վիրաբյանը տեղեկացրեց, որ մեծ ցուցահանդես է լինելու, այդ նպատակով անգամ Արխիվում վերանորոգման աշխատանքներ են սկսվել:

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում