Բիրմանյան պիթոնները, որոնք հայտնի են նաև որպես մուգ վագրային պիթոններ (Python molurus bivitattus), կարող են գտնել տունդարձի ճանապարհը, անգամ եթե նրանց շպրտել են իրենց բնակության վայրից տասնյակ կիլոմետր հեռավորության վրա:
Բիրմանյան պիթոնների երկարությունը գերազանցում է 3 մետրը, դրանք աշխարհում խոշորագույն օձերից են:
Այդ տեսակի պոպուլյացիան՝ որպես տնային կենդանի, ԱՄՆ-ում վերջին երկու տասնամյակում առաջացրել է որոշ անսովոր ու բավական լուրջ խնդիր՝ գրում է vesti.ru-ն:
Մարդիկ, որոնց ձանձրացրել են այդ պիթոնները, և նրանք, ովքեր այլևս չեն կարողանում պահել չափազանց մեծացած օձերին, ազատվում են նրանցից՝ բաց թողնելով վայրի բնության մեջ:
Դա հատկապես լուրջ խնդրի է վերածվել Ֆլորիդա նահանգում:
Կենսաբան Շենոն Փիթմանը՝ Հյուսիսային Կարոլինայի Դևիդսոնի քոլեջից, իր գործընկերների հետ որսացել է 12 պիթոնների ու դրանց վրա ամրացրել ռադիոհաճախականության նշաններ: Ապա նրանց ազատ էին արձակել իրենց բնակության վայրից 5 կմ հեռու: Տունդարձի ճանապարհն օձերից խլել էր 94-296 օր: Օձերը նպատակակետի ուղղությամբ միջինը օրական սողացել են 300 մետր:
Փիթմանի գիտական հոդվածը հրապարակվել է Biology Letters ամսագրում:







































