Քյոլնի գեյ-փրայդին հուլիսի 7-ին, կազմակերպիչների տվյալների համաձայն, մոտ 1,2 միլիոն մարդ է մասնակցել՝ գրում է korrespondent.net-ը։
Դա ավելին է, քան այդ քաղաքի բնակչությունը։ Շքերթին մասնակցել են 148 կազմակերպություններ, ինչը ռեկորդային թիվ է։

Շքերթը անցել է առանց միջադեպերի։ Այս տարի միջոցառման կարգախոսը եղել է ․ «Փրայդը 50 տարեկան է․մենք շատ ենք, մենք միասին ենք, մենք ուժեղ ենք»։ Այն նվիրված է եղել Նյու Յորքում Սթոունվոլյան բողոքի 50-ամյակին, որը ԼԳԲՏ համայնքի դիմադրության առաջին դեպքն էր՝ ուղղված պետության կողմից վավերացված համակարգին:

















































