Խոշորագույն և հնագույն լրատվական գործակալություններից մեկը՝ Аssociated Press-ը, հրապարակել է պաշտոնական հայտարարություն, համաձայն որի՝ իրենք դադարում են Ղրիմը համարել Ուկրաինայի մաս՝ կապված այն բանի հետ, որ թերակղզին մտել է Ռուսաստանի կազմի մեջ:
Եթե նախկինում լրագրողներն իրենց ռեպորտաժները սկսում էին «Սևաստոպոլ, Ուկրաինա» բառերով, ապա այս շաբաթվանից կգրվի «Սևաստոպոլ, Ղրիմ»: Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
«Ուկրաինան այլևս չի վերահսկում Ղրիմը, իսկ АP-ի նյութերը պետք է արտացոլեն իրական փաստերը»,- հայտնել է չափորոշիչների հարցերով գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Թոմ Քենթը: Նրա խոսքով՝ «Ռուսաստան» բառի բացակայությունը չի նշանակում, որ գործակալությունը թերակղզին չի համարում Ռուսաստանի մաս, այլ դա բացատրվում է AP-ի՝ կղզային և թերակղզային տարածքների անվանումների նշման հատուկ մեթոդիկայով:











































