«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնապահներ Աշոտ Ավետիսյանը` «Բանգլադեշցի Համո» մականվամբ, ոմն Մարատը, Կարենը, Արամ Բոցմանը և թիկնազորի պետ Դոդի Էդոն՝ Էդուարդ Բաբայանը, մարտիմեկյան իրադարձությունների օրերին ազատ ելումուտ են ունեցել նախագահական:
Հայտնի է, որ վերջիններս քրեականներ են. Գագիկ Ծառուկյանի թիկնապահական «գվարդիան» համալրելուց և գլուխը սափրելուց ի վեր նրանք բազում հանցագործություններ գործելու արտոնություն են ստացել: Մարտի 1-ի նախօրեին և դրանից մի քանի օր հետո Ծառուկյանին ուղեկցող սույն քրեականները նախագահի թիկնազորի հետ միասին ապահովել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունը:











































