Sunday, 05 07 2026
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Գագիկ Հարությունյանի «արթնացած» արժանապատվությո՞ւնը, թե՞ ուրացման պատմություն

Թերթերից մեկի հարցին, թե ինչու հրաժարական տվեց ԲԴԽ նախագահի պաշտոնից, վեթինգի ենթարկվելու վախից արդյոք, Գագիկ Հարությունյանը պատասխանել է. «Իմ հրաժարականի պատճառները հստակ շարադրված են հրաժարականի տեքստում, իսկ վախենալու մասին խոսելը պարզապես ծիծաղելի է: Գտնում եմ, որ մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող ցանկացած մեկն ինձ պես կվարվեր»:

Գագիկ Հարությունյանի մասնագիտական արժանապատվությունը փաստորեն խոցվել է, երբ Նիկոլ Փաշինյանը դատարանների մուտքերն արգելափակելու նախաձեռնությամբ է հանդես եկել ու այս հարցում իսկապես կարելի է հասկանալ ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահին։ Ամբողջ խնդիրն այն է, որ եթե Հարությունյանը ղեկավարեր վստահություն ունեցող դատական համակարգ, ոչ թե կխռովեր ու կհեռանար, այլ արդյունավետ պայքար կծավալեր վարչապետի քայլի դեմ, հանդես կգար քաղաքական և իրավական գնահատականններով։ Այլ խոսքով՝ եթե Հայաստանի դատական համակարգը մասնագիտական ու բարոյական առումներով պրոբլեմներ չունենար, ապա Փաշինյանի քայլը կարող էր դիտվել՝ որպես դատական իշխանությունն ուզուրպացնելու փորձ։

Սակայն այն, ինչ կարող էր առավելագույնն անել Գագիկ Հարությունյանը՝ դեմքը փրկելու համար, հեռանալն էր։ Ի դեպ, այս քայլով Հարությունյանն ավելի շատ դեմարշ արեց ոչ թե իշխանությանը, որովհետև նրա հրաժարականի տեսքտը շատ թույլ էր, այլ՝ սահմանազատվեց կոռումպացված դատական համակարգից։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան շատ լավ հասկանում է, որ դատական այսօրվա համակարգը ոչ միայն բարոյապես չի կարող պայքարել իր իրավունքների համար, այլ հակառակը՝ պատրաստ է ցանկացած մեկին «փուռը» տալ՝ նոր իշխանությանն իր լոյալությունը ցույց տալու համար։ Հարությունյանը հեռացավ, քանի դեռ իր դատավոր գործընկերներն իրեն «փուռը» չեն տվել, մանավանդ, որ նրա հրաժարականից ընդամենն օրեր անց Դատավորների միությունը ԲԴԽ գործունեությունը դատապարտող հայտարարություն ընդունեց։

Սակայն վերադառնանք Գագիկ Հարությունյանի այլ դիտարկման՝ «մարդկային ու մասնագիտական արժանապատվության» թեզին։ Խիստ կասկածում եմ, որ Հարությունյանը նման բան ունեցել է՝ առնվազն Երրրոդ հանրապետության պատմության տարիներին։ Նրա կենսագրությունն ավելի շատ ուրացումների մի ամբողջ շղթա է։ Երիտասարդ տարիներին Հարությունյանը «հավատարմորեն» ծառայել է կոմունիստական իշխանությանը, հետո՝ առաջին իսկ առիթով, նետվել է համազգային շարժման գիրկը՝ դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի առանցքային անդամը՝ երկրի փոխնախագահի, ՍԴ նախագահի պաշտոններում։ Հետո չասեմ, թե Հարությունյանն ինչպիսի «ջանասիրությամբ» ուրացավ նույն Տեր-Պետրոսյանին էլ, արդարադատությանն էլ, երբ «միլիտարիզացված» Երևանում վավերացրեց 2008-ի խայտառակ ընտրությունների արդյունքները՝ փաստորեն լեգիտիմացնելով նաև Մարտի 1-ի իրադարձությունները։ Նշված որևէ դրվագում, սակայն, Գագիկ Հարությունյանի մոտ «մարդկային ու մասնագիտական արժանապատվությունը» չի խոսել։

Սակայն ավելի լավ կլինի, որպեսզի թոշակի անցած Հարությունյանը գրի հուշեր ու պետական կագավիճակի կաշկանդումներից ազատված մարդու հայացքով հանգամանալից պատմի, թե ինչպես եղավ, որ 1998-ի նախագահական ընտրություններում չառաջադրեց իր թեկնածությունը՝ թեև կոմպրոմիսային թեկնածու էր ու նման խոստում տվել էր Վազգեն Սարգսյանին։ «Մարդկային ու մասնագիտական արժանապատվությո՞ւնը» խանգարեց, թե՞ ուրացման հերթական դրվագը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում