ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այս պահին գտնվում եմ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում։ Մանրամասն զրուցեցի կենտրոնի նորանշանակ տնօրեն Գևորգ Սիմոնյանի հետ։ Արարատի մարզի Զոդ համայնքում նախօրեին տեղի ունեցած սահմռկեցուցիչ ավտովթարից հետո այս կենտրոնում է գտնվում երեք հիվանդ։
Վիրավորներից մեկը երեկ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական հիվանդանոց։
Այս պահին կենտրոնում գտնվում է երկու կին մեկ տղամարդ։ Կանայք նախօրեին վիրահատվել են։ Երեքն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Մեկ քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթենք բոլոր վիրավորներին։