Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր թիմի խաղը` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Զենիթ»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք` չնայած 1:2 հաշվով կրած պարտությանը դորտմունդցիները մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին:
«Ես գոհ եմ խաղից: «Զենիթ»-ն ամուր թիմ է և ցուցադրեց, թե որքան հզոր կարող խաղալ հարձակման գծում: Հալկն էլ հիանալի գոլ հեղինակեց: Ինչևիցե, «Բորուսիա»-ն կրկին Եվրոպայի լավագույն թիմերի ութնյակում է, և դա մեծ նվաճում է»,- «Զենիթ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքերը:









































