Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին, որին ավելի վաղ մեղադրել էին անչափահասներին մարմնավաճառությանը դրդելու համար, կրկին ձերբակալել են՝ մարդկանց առևտրի մեղադրանքով: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Միլիարդատերը Մանհեթենի դաշնային դատարանի առջև կկանգնի հուլիսի 8-ին:
Associated Press-ի տվյալներով՝ պարոն Էփշտեյնին ձերբակալել են գործարքի վերանայման հետաքննությամբ, որին նա գնացել է 2008-ին կավատության գործով: Ջեֆրի Էփշտեյնին սպառնացել է ցմահ ազատազրկում, սակայն նա խոստովանել է մեղքը և ստացել ազատազրկման 13 ամիս: Բացի այդ, միլիարդատերը պարտավորվել է փոխհատուցում վճարել իր գործողություններից տուժած անչափահասներին:
NYT-ի տեղեկատվությամբ՝ նոր դատաքննությունը կապված է Miami Herald-ի թերթի հրապարակման հետ, որը հրապարակել է միլիարդատիրոջ 4 զոհերի անունները, որոնց մասին ավելի վաղ հայտնի չէր:
CBS Miami-ի տվյալներով՝ հուլիսի 7-ի լույս գիշերը Ջեֆրի Էփշտեյնը ձերբակալվել է Նյու Ջերսիի օդանավակայանում՝ մասնավոր ինքնաթիռով Փարիզից վերադառնալուց հետո:









































