Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Մեզ խաբել են, թե մենք ազատ ենք

Արդի աշխարհի ամենամեծ առասպելը կապված է բաց հասարակության և ազատության գաղափարների հետ։ 1945 թ. Լոնդոնում լույս տեսավ Կարլ Պոպերի «The Open Society and Its Enemies» աշխատությունը։ Հենց այս աշխատությունն էլ հանդիսանում է «Բաց հասարակություն» հիմնադրամի (Սորոս) գաղափարական հիմնաքարը: Այլ խոսքով ասած հիմնադրամի նպատակն է ամբողջ աշխարհում տարածել Պոպերի և տվյալ աշխատության գաղափարները: Փաստորեն ինչպես մարքսիստներն են փորձում տարածել Մարքսի գաղափարները, այնպես էլ Ջորջ Սորոսը՝ Պոպերինը: Ի դեպ «The Open Society and Its Enemies» աշխատությունը քաղաքական փիլիսոփայության ու առհասարակ լիբերալ մտքի խոշորագույն դրսևորումներից մեկն է, չնայած այն խնդրահարույց է և ո՛չ միանշանակ։ Մինչ օրս փիլիսոփայական և քաղաքագիտական շրջանակներում չեն դադարում բանավեճերը այդ գրքի շուրջ։ Ես նույնպես լուրջ անհամաձայնություններ ունեմ Պոպերի հետ, քանի որ իմ համոզմամբ բաց հասարակություն կոչվածը չի կարող թշնամիներ ունենալ։ Իսկ եթե խորանանք աշխատության բուն էության մեջ, ապա պարզ կդառնա, որ այն գրվել է պատմական այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում լայն տարածում էր ստացել Կոմունիզմի դեմ հակաքարոզչության ալիքը, որը երբեմն փոխակերպվում էր վհուկների որսի։ Կարծես թե Պոպերն էլ զերծ չի մնացել այդ քարոզչական տրամադրություններից և հենց այդ ազդեցությամբ էլ շարադրել է իր գիրքը։ Եվ պատահական չէ, որ հենց այս նախապաշարմունքների հիմքի վրա էլ նա Պլատոնին, Հեգելին և Մարքսին մեղադրում է ամբողջատիրության մեջ, ինչի հետևանքով էլ արժանանում է քննադատությունների տեղատարափի։ Քննադատներից շատերը այն կարծիքին են, որ Պոպերի համանման եզրահանգումները Պլատոնի և Հեգելի սխալ ընթերցանության հետևանք են։ Իրականում քննադատության թիրախ դարձնելով ամբողջատիրությունը՝ նա ոչ պակաս խոցելի և անկատար հասարակարգի մոդել է առաջարկում: Բայց թողնենք Պոպերի աշխատությունը և մի փոքր խոսենք բուն գաղափարի՝ Բաց հասարակության մասին, որը չափազանց պոպուլյար է ժամանակակից աշխարհում։ Իմ համոզմամբ գաղափարն ինքնին քաղաքական առասպել է, քանի որ մարդկությունը ձախողվել է բաց հասարակություն կառուցելու ճանապարհին և ձախողվելու է նորից ու նորից։ Ժամանակակից աշխարհը մարդատյաց է. պոլիտկոռեկտության ուրվականի ներգործությամբ հաշված րոպեների ընթացքում ցանկացած մարդուն կարող են ոչնչացնել ու փոշի դարձնել։ Մեզ խաբել են, թե մենք ազատ աշխարհում ենք ապրում, չկա նման բան, դա վարդագույն խաբկանք է։

Իրականում մենք ապրում ենք «Պանոպտիկոնի» մեջ։ Ի դեպ սա ես չեմ ասում, այլ՝ Մ. Ֆուկոն (Foucault M., Discipline and Punish): Պանոպտիկոնը կլոր բանտ է, ու ինչպես ասում է գաղափարի հեղինակ Բենտամը, դա բանտի իդեալական մոդել է։ Իսկ Ֆուկոն էլ գրում է, որ մենք ապրում ենք հենց այդ իդեալական բանտի մեջ։ Տեսեք Պանոպտիկոնն իր կլոր կառուցվածքով հնարավորություն է տալիս, որ ընդամենը մեկ հսկիչ կարողանա հետևել ամբողջ բանտին։ Բանտարկյալները չգիտեն, թե հսկիչը կոնկրետ որ ուղղությամբ է նայում, բայց անընդհատ զգում են նրա անտեսանելի ներկայությունը։ Այսինքն՝ բռնություն գործադրող մի ամբողջ գումարտակին փոխարինելու է եկել ընդամենը մի հոգի, որն առանց ֆիզիկական բռնության լարվածության մեջ է պահում ամբողջ բանտին։ Նույն տրամաբանության վրա է կառուցված նաև մեր կյանքը։ Մենք այլևս միջնադարում չենք ապրում, մեզ չեն վառում, կախում ու կտտանքների չեն ենթարկում, մենք դուրս ենք ամբողջատիրական հասարակարգի տրամաբանությունից, բայց, այնուամենայնիվ, մեզ անընդհատ հետևում են։ Փաստորեն ամբողջատիրության ու բաց հասարակության տարբերությունն այն է, որ ֆիզիկական բռնության փոխարեն մեզ հետևում են, այսինքն արյունոտ ինկվիզիցիային փոխարինելու է եկել անարյուն ինկվիզիցիան։ Մեզ տեղավորել են քառակուսի սահմանների մեջ, ասել են, որ ազատ ենք ու մենք խաբվելով գլխի չենք ընկել, որ ընդամենը կլոր բանտի մեջ ենք։ Մեզ հետևում են, հետևում է իշխանությունը, հետևում է հանրությունը, բոլորը, բոլորը։ Եվ երբ մենք փորձում ենք դուրս գալ այդ սահմաններից, «բանտում» ապրող «ազատները» մեզ ոչնչացնում են, բայց ոչ թե ֆիզիկապես, այլ՝ հոգեպես ու մարդկայնորեն։ Ի՞նչ տարբերություն միջնադարում կախարդության մեղադրանքով կնոջը այրելու ու 21-րդ դարում անհատին հոգեպես ոչնչացնելու միջև։ Կարծես թե սոցիալական ցանցերը «փողոցային պառլամենտի» կարգավիճակ են ստացել, որտեղ կիսագրագետ զանգվածները պարբերաբար դատում են մարդկանց, իհարկե հոգեբանական կտտանքների հատուկ ծիսակարգով:

Չկա տարբերություն, աշխարհը չի փոխվել, փոխվել են միայն կտտանքների գործիքները։ Թերևս միջնադարի տարբերակը մի փոքր ավելի արժանապատիվ է, քանի որ այրվող կինը հետո ստիպված չէր լինելու տեսնել իրեն ատող, գազազած ամբոխի արյունոտ բերանները։ Իսկ ժամանակակից մարդը տեսնում է, և նույնիսկ անմիջական մասնակիցն է դառնում իր իսկ հուղարկավորության: Պետք է հասկանանք, որ գրաքննությունը միայն ինստիտուցիոնալ դրսևորում չէ, պարտադիր չի դրա համար հատուկ ցենզուրայի նախարարություն ունենալ։ Գրաքննությունը կարող է լինել նաև տարերային, երբ ամբողջ հանրությունն է դառնում գրաքննող, իսկ դրա առաջնային հիմնասյունը լղոզված ու անսահման պոլիտկոռեկտությունն է՝ լեգիտիմացված զանգվածների կողմից։

Փակ ու սուրբ թեմաներ կան, փորձի շոշափել դրանք ու միանգամից կդառնաս տականք, կոչնչանաս ու հետքդ էլ չի մնա։ Հայաստանում այդ տրամաբանության մեջ են տեղավորվում բանակը, եկեղեցին և այսպես շարունակ։ Պետք է նաև նկատել, որ, կարծես թե, կրկնվում է Հարավ Աֆրիկյան Հանրապետության տխրահռչակ պրակտիկան, երբ սպիտակների կողմից ճնշված սևամորթները ապարտեիդից հետո սկսեցին ճնշել սպիտակներին։ Կարծում եմ սա համամոլորակային բնույթ է ստանալու ու նախկինում ճնշվածները փորձելու են ռևանշ վերցնել ճնշողներից՝ ճնշելով նրանց։ Օրինակ Իսլամական տեռորիզմը հազար ու մի պատճառ ունի, բայց դրա գաղափարական ընդլայնման առաջնային աղբյուրներից մեկը ռևանշիզմի գաղափարն է, իբրև թե «Իսլամական աշխարհը» պետք է ռևանշ վերցնի ժամանակին իրեն գաղութացնողների նկատմամբ։ Այդ նույն տրամաբանությամբ աշխարհի տարբեր կետերում կարող ենք տեսնել սևամորթների մոտ լայն տարածում ստացող ռասիստական տրամադրությունները սպիտակների նկատմամբ։ Բայց կարո՞ղ ես ձայն հանել, տականք ռասիստի պիտակը կկպցնեն ճակատիդ։ Փաստորեն նրանք ռասիզմին փորձում ենք հակադարձել ռասիզմով՝ ենթագիտակցության մեջ ունենալով ռևանշի գաղափարը։

Գրեթե կասկած չունեմ, 50 տարի հետո գեյերն էլ խտրական վերաբերմունք են ցույց տալու հետերոների նկատմամբ։ Դա գրեթե օրինաչափություն է, քանի որ նույնիսկ հիմա էլ կարելի է նկատել կուտակվող ագրեսիան ու ատելությունը, որը փոխադարձ է։

Կարո՞ղ ես ծպտուն հանել, հետադիմականի ու հոմոֆոբի պիտակները կկպցնեն ճակատիդ։ Ատելության այս միջավայրը աշխարհը լավ տեղ չի տանելու ու ելք չկա, որովհետև մենք ապրում ենք կլոր բանտի՝ պանոպտիկոնի մեջ ու մեզ թվում է, թե ազատ ենք։

Այսպես դեռ երկար կշարունակվի, քանի դեռ գոյատևում է «բաց հասարակության» խաբկանքը, ու դրա կողքին քարշ են գալիս հորինված թշնամիները՝ արհեստական ու լպրծուն պիտակումներով դրոշմված՝ ռասիստներ, հոմոֆոբներ, սեքստիստներ և այսպես շարունակ։ Բաց հասարակությունը չի կարող թշնամիներ ունենալ, բայց, ինչպես տեսնում ենք, այն կառուցարկվում է հենց ատելության ու թշնամանքի հիմքի վրա և նույնիսկ ամենազարգացած հանրույթներում: Մարդակենտրոն հորջորջվող աշխարհում մարդու գաղափարն այլևս ջախջախիչ պարտություն է կրել, և դա անշրջելի իրողություն է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում