Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Փաշինյանը ռեժիմին տապալելու հաջորդ րոպեից հրաժարվեց հեղափոխությունից ու ջանադրաբար սկսեց ձուլվել համակարգին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:

Պարոն Ավետիսյան, ի՞նչ տեսակետ ունեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ուժային կառույցների մի շարք ներկայացուցիչներին՝ այդ թվում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին պարգևատրելու մասին։ Այս խրախուսումներն արդյոք ունեն քաղաքական ենթատեքստ։

-Հարկավոր է առանձնացնել զինվորականներին այս երկուսից։ Եթե խոսում ենք քաղաքական ենթատեքստի մասին, ապա միայն այս երկուսին է պետք նկատի ունենալ, որովհետև զինվորականները ստացել են իրենց պաշտոններին համապատասխան կոչումներ։ Ձևական առումով նույնն է նաև Օսիպյանի և Վանեցյանի պարագայում, սակայն ակնհայտ է, որ այս դեպքում առաջնայինը քաղաքականն է։ Նիկոլ Փաշինյանը ռեժիմին տապալելու հաջորդ րոպեից հրաժարվեց հեղափոխությունից և ստանձնեց ռեժիմի իրավահաջորդությունը ու ջանադրաբար սկսեց ձուլվել համակարգին։ Կարելի է ասել, որ այս վերջին քայլով նա ավարտին հասցրեց այդ գործընթացը։ Մնացյալը հետևանք է։ Այս կոչումները շնորհելով, Նիկոլ Փաշինյանը գործում է համակարգի տրամաբանությամբ և շարունակում է նրա բացասական ավանդույթները։ Հեղափոխությունը ենթադրում էր, որ պետք է կազմաքանդվեր Մոսկվայից կառավարվող խորքային պետության միջուկ ԱԱԾ֊ն և նրա փոխարեն ստեղծվեր ազգային հատուկ ծառայությունների համակարգ, իսկ ենիչերիական ոստիկանությունը պետք է ենթարկվեր արմատական փոփոխությունների։ Բնականաբար, մոսկովյան տերերին և նրանց հայաստանյան դրածո ռեժիմին հավատարմորեն ծառայած, յուրային ժողովրդի ու պետության դեմ գործած այդ բաձրաստիճան պարոններն առնվազն չէին կարող նման պաշտոններ զբաղեցնել։

Շատ կարևոր է նաև երևույթի բարոյաքաղաքական առումը։ Օրինակ՝ Օսիպյանին Ոստիկանության պետ նշանակելը ոչ միայն վիրավորական է մեր ժողովրդի և, հատկապես այն քաղաքացիների հանդեպ, ովքեր բռնության են ենթարկվել Օսիպյանի հրամանով կամ անմիջական մասնակցությամբ, այլև արդարացնում և լեգիտիմացնում է նրա ապօրինությունները, ուստի նաև՝ ռեժիմին ու նրա բռնությունները։ Եթե մինչ նրան գեներալի կոչում տալը կարող էին կյանքի որոշակի իրավունք ունենալ նաև թավշամիտ մեկնաբանությունները, ապա այժմ ապացուցելու կարիք չկա, որ դրանք անհեթեթություններ են և կարող են շրջանառվել միայն փոքրաթիվ շահառուների կամ եռանդուն ինքնամոլորյալների շրջանակներում։

Հնարավո՞ր է սա արվում է ինչոր պահին նրանց աջակցության կարիքն ունենալու համար։

-Եթե գործում է համակարգի տրամաբանությունը, ուրեմն դրանից բխող բոլոր տարբերակներն էլ հնարավոր են։

Այդ փուլում կա արդյոք հակահեղափոխության վտանգ և ինչի համար անհրաժեշտ կլինի ուժային կառույցների ներգրավվածությունը։

Հեղափոխություն, ցավոք սրտի, այլևս չկա։ Եղավ հեղափոխական բուռն սկիզբ, սակայն հենց առաջնորդն այն ըստ էության խափանեց ու գրեթե կասեցրեց։ Այդուհանդերձ, եղան շատ կարևոր փոփոխություններ՝ հրեշների պարագլուխները հեռացվեցին, իրավիճակ փոխվեց երկրում, առաջին անգամ տեղի ունեցան թեկուզ ոչ արդար, բայց գոնե ազատ ընտրություններ։ Ժողովուրդը և քաղաքացին զգացին իրենց ուժը, հավատացին, որ իրենք են տերը և կարող են փոխել իրենց կյանքը, եթե կամենան։ Սա է գլխավոր և անուրանալի ձեռքբերումը։

Հակահեղափոխություն կոչվածի իրական թիրախն այս գործընթացն է, նրա ձեռքբերումներն ու դինամիկան, այլ ոչ թե համակարգին սերտաճած կամ առնվազն նրա կանոններն ընդունած արդեն երեկվա հեղափոխականները։ Եվ դրանց շնորհիվ հակահեղափոխությունը չի կարող արդյունքի հասնել նախկին դեմքերով և ուժերով։ Եթե նախկինները փորձեն ուժային տարբերակը, կհանդիպեն համաժողովրդական դիմադրության, այնուհետև՝ կենթարկվեն դատաստանի։ Ավելի հավանական են նոր և համեմատաբար նոր դեմքերով պալատական հեղաշրջման կամ քաղաքական կերպափոխման տարբերակները, որոնք, ի դեպ, կարող են նաև հիբրիդի ձևով դրսևորվել։ Բնականաբար՝ Կրեմլի հովանոցի ներքո՝ նրա էական աջակցությամբ և մասնակցությամբ։ Դրանք չեզոքացնելու հարցում Նիկոլ Փաշինյանից սպասումները կայուն ընթացքով մարում են, ուստի, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ է լինելու խնդիրը լուծել հանրային համախմբմամբ։ Ինչ վերաբերվում է ուժային կառույցներին, ապա դրանք, խոշոր հաշվով, ենթակա են Մոսկվայից ուղղորդվող խորքային պետությանը։ Նրանք կգործեն ըստ իրավիճակի և ուժերի հաշվեկշռի։ Եթե ժողովուրդը տեր չկանգնի ինքն իրեն ու իր պետականությանը, նրանք բացեիբաց դավադրության մաս կկազմեն։ Խոսքը, իհարկե, չի վերաբերվում Զինված Ուժերին, որոնք, չնայած ղեկավար կազմի մի մասի անբարեհուսությանը, որպես ամբողջություն ժողովրդի մասն են և նրա հետ են։

Ամփոփելով նախորդ մեկ տարին կարո՞ղ ենք ասել, որ ուժային կառույցների լոյալության խնդիր չի եղել և չկա նաև նրանց կողմից սաբոտաժի վտանգներ։

-Դարձյալ առանձնացնելով Զինված Ուժերին, պետք է նշել, որ մյուս ուժայինները լոյալ են, քանի որ Նիկոլ Փաշինյանի թիկունքում կա ժողովուրդ։ Իրավիճակի փոփոխման դեպքում նրանք բացահայտելու են իրենց հակահայ և հակամարդ դեմքը։ Իսկ սաբոտաժ միշտ են արել և հիմա էլ են անում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում