ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը մարտի 20-22-ը կայցելի Ուկրաինա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Պետդեպին:
Շերմանը կհանդիպի ուկրաինական կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ասվում է հաղորդագրությունում:
«Փոխպետքարտուղար Շերմանը կհաստատի, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է ուկրաինացի ժողովրդին, Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է հաղորդագրությունում:







































