Երգչուհի և գործարար կին Վիկտորիա Բեքհեմը նկարահանվել է լեգենդար Vogue ամսագրի համար: Լուսանկարներն աստղը հրապարակել է Instagram-ի իր էջում:
45 տարեկանում երգչուհին անփոփոխ գրավիչ է և սլացիկ: Ամսագրի համար նկարահանվող ֆոտոշարքն անցել է աստղին բնորոշ նրբագեղ ոճով:
Վիկտորիան նկարահանվել է կոտյումով և վերարկուով: Լուսանկարներից մեկում նա նույնիսկ մերկացել է. աստղը կորացրել է մեջքը, որի վրա չի երևում կրծկալը, իսկ, իբր գրկած վերարկուն ծածկում է մերկ կուրծքը:

Գործարար կինը նկարահանվել է խոնավ էֆեկտով արձակված վարսերով և առավելագույն բնական դիմահարդարմամբ, մի փոքր ընդգծելով աչքերը:











































