Մելանյա Թրամփը Վաշինգտոնի կենտրոնում Լինքոլնի հուշահամալիրում մասնակցել է Անկախության օրվան նվիրված շքերթին։ Նա հագել է սպիտակ զգեստ և բարձրակրունկ կոշիկներ։ Թեպետ նրան իրավամբ կարելի է համարել ոճի թագուհի, սակայն նա նույնպես զերծ չէ սխալներից՝ գրում է Yahoo-ն։
Մելանյան հավանաբար որոշել է տոնել ոչ միայն անկախության օրը, այլև ներքնազգեստից անկախանալու օրը՝ գրում է թերթը։ Բարակ զգեստի տակից հստակ ընդգծվել են նրա կրծքերը, բայց դա նրան բոլորովին չի հուզել․ նա շարունակել է ժպտալ արժանապատվորեն։








































