Friday, 19 06 2026
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան

Մեզ համար անգնահատելի է եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին առնչվող բոլոր կենսական հարցերում. Ա. Միրզոյանի ելույթը Կիպրոսում

Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով: ԱԺ նախագահի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մեծարգո՛ պարոն Սիլուրիս,

հարգելի՛ գործընկերներ,

տիկնա՛յք և պարոնա՛յք,

ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթով հանդես գալ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի առջև: Նախքան բուն ելույթիս անցնելը, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակությանը և ինձ մատուցված ջերմ ընդունելության համար:

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին իմ հայրենիքում տեղի ունեցած խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխության ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և համայն հայությունը ոտքի կանգնեցին՝ կյանքի կոչելու democratia բառն իր ողջ էությամբ՝ իշխանությունը վերադարձնելով ժողովրդին: Այն ուղին, որ Հայաստանը բռնեց սրանից մեկ տարի առաջ՝ հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու հիմնարար ազատությունների պաշտպանությանը և իրավունքի գերակայությանը, այլևս անշրջելի են նորագույն Հայաստանի պատմության մեջ:

Դրա հաստատումն էին նաև 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք արժանացան միջազգային դիտորդական առաքելությունների ամենաբարձր գնահատականին: Եվ ահա, ինձ համար մեծ պատիվ է որպես նոր գումարման Ազգային ժողովի նախագահ՝ առաջին պաշտոնական այցերից մեկը կատարել հենց եղբայրական Կիպրոս:

Թավշյա հեղափոխության առաջին օրերին հայտարարվել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի չեն ունենալու արմատական փոփոխություններ, և բնականաբար մենք պատրաստակամ ենք խորացնելու հայ-կիպրական արդեն իսկ ամուր հարաբերությունները, որոնք ուղղակիորեն այլընտրանք չունեն:

Արիստոտելը, խոսելով ընկերության մասին, այն դասակարգում էր երեք խմբի՝ հաճույքի ընկերներ, շահավետության ընկերներ և իսկական ընկերներ: Ես ուզում եմ այս բարձր ամբիոնից արձանագրել, որ դարերը ցույց են տվել՝ հայ և կիպրացի ժողովուրդներն իսկական ընկերներ են, և Հայաստանն ու Կիպրոսն իսկական ընկերներ են: Դարեր շարունակ հայերը և կիպրացիները պայքարել են Օսմանյան լծի դեմ, և այսօր մենք՝ Հայաստանի Հանրապետությունն ու Կիպրոսի Հանրապետությունը, յուրաքանչյուրս իր տեղում ստանձնել ենք յուրահատուկ առաքելություն՝ դիմակայել Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությանը:

Եվ այս առաքելությունը մենք իրականացնում ենք՝ սատար կանգնելով մեկս մյուսի համար կենսական նշանակության հարցերում:

Ինչպես գիտեք, Հայաստանը մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման օգտին, ինչը չի ընդունվում մեր հարևան հանրապետության ղեկավարության կողմից: Ավելին, հայ-թուրքական հարաբերությունները մշտապես քննարկվում են երրորդ երկրների շահերի ենթատեքստում, ինչը կտրականապես անընդունելի է ու բերում է տարածաշրջանում անկայունության և ռազմական հակամարտության շարունակականության:

Հարգելի գործընկերներ,

ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո եղել է ու կմնա միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող միակ ձևաչափը: Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի համար առաջնահերթություններ են, և հիմնախնդիրը չի կարող լուծվել առանց հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի որոշիչ խոսքի: Մեզ համար անգնահատելի է եղբայրական Կիպրոսի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող բոլոր կենսական հարցերում:

Կիպրոսի հիմնահարցի համատեքստում մենք մշտապես նշում ենք, որ թեև առաջնային հիմնախնդիրների լուծման ճանապարհին Հայաստանը և Կիպրոսն օգտվում են միջազգային տարբեր իրավական գործիքներից, դա բնավ չի խոչընդոտում, որ մենք լիովին սատարենք միմյանց: Առավել քան վստահ եմ, որ անխուսափելի է այն օրը, երբ եղբայրական կիպրացի ժողովրդի ջանքերը՝ հանուն արդարության վերականգնման և Կիպրոսի վերամիավորման, պսակվելու են հաղթանակով:

Չեմ կարող չանդրադառնալ Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու հանդեպ Թուրքիայի ոտնձգություններին, ինչն անընդունելի է և դատապարտվել է միջազգային հանրության կողմից: Թուրքիայի կողմից դրսևորված նման ապակառուցողական և անօրինական գործողությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանը:

Մեր բարեկամ Կիպրոսն իր կարևորագույն դերն է ունեցել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Այսօր, ես գտնվում եմ մի խորհրդարանում, որն առաջին երկիրն է Եվրոպայում և երկրորդն աշխարհում, որը 1975 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատին ապրիլի 24-ը պետականորեն Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու, իսկ 2015 թվականին՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձևը միաձայն ընդունելու համար: Հայաստանն ու Կիպրոսը բազմիցս ապացուցել են իրենց հավատարմությունը համամարդկային արժեքներին և վերահաստատել հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված շարունակական ջանքերին:

Ցանկանում եմ իմ առանձնահատուկ երախտագիտությունը հայտնել Կիպրոսի բարձր ղեկավարությանը՝ ի դեմս նախագահ Նիկոս Անաստասիադիսի և Ձեզ նախորդած հարգարժան խոսնակ Յանակիս Օմիրուի, 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցության համար:

Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերություններում իր ուրույն դերն ու ներդրումն ունի նաև հայ համայնքը, որն ավելի քան հարյուր տարի առաջ մազապուրծ լինելով Օսմանյան կայսրությունում թուրք ոճրագործների կողմից իրականացված ցեղասպանությունից՝ ապաստանեց Կիպրոսում: Մենք շնորհակալ և պարտական ենք կիպրացի բարեկամ ժողովրդին՝ այդ հայերին պատսպարելու և իրենց նոր հայրենիքում լիարժեք ապրելու ու արարելու հնարավորություն ընձեռելու համար: Ուրախալի է, որ այսօր էլ Կիպրոսի հայերն իրենց մասնակցությունն ու ներդրումն են ունենում երկրի հասարակական և քաղաքական կյանքում, Կիպրոսի զարգացման մեջ:

Ինձ համար հպարտության առիթ է նաև այս բարձր ամբիոնից երախտագիտությամբ նշել Ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի Պետական ներկայացուցիչ՝ մեր հարգարժան հայրենակից Վարդգես Մահտեսյանի անգնահատելի ավանդն ու անձնվեր գործունեությունը:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր գործունեությունը, սիրելի՛ հայրենակից, և հպարտանում ենք Ձեզնով:

Գալով մեր օրերին՝ ուզում եմ նշել՝ հայ-կիպրական հարաբերություններն օրինակելի են իրենց փոխըմբռնման և փոխվստահության դրսևորմամբ: Վերջին քառորդ դարում մենք կարողացել ենք զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ ու երկկողմ կայուն օրակարգ, որն ընդգրկում է ակտիվ քաղաքական երկխոսություն և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում: Վստահ եմ, որ մենք դեռևս չենք օգտագործել երկու երկրների միջև փոխգործակցության ողջ ներուժը:

Խոսելով արդեն ապագայի պլաններից, պետք է ասել՝ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի Կիպրոսի հետ համագործակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Եվ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու կապակցությամբ: Հայաստանի համար այն բազմաշերտ համագործակցության կարևոր ձևաչափ է:

Չափազանց կարևորում եմ նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափը: Այն նոր հեռանկարներ է ստեղծում մասնակից պետությունների միջև բազմաշերտ փոխգործակցության խորացման համար: Վստահ եմ, որ համագործակցության խորհրդարանական հարթակի ձևավորումը հնարավորություն կընձեռի կողմերին առավել արդյունավետ օգտագործելու համագործակցության ամբողջ ներուժը:

Թույլ տվեք այսքանով ավարտել երկու ընկերների անցյալի, ներկայի և ապագայի մասին իմ պատկերացումները: Եղել են ժամանակներ, երբ մենք միասին կիսել ենք վիշտը, եկել են ժամանակներ, երբ մենք պիտի միասին հաղթանակներ տանենք հանուն Հայաստանի և Կիպրոսի ժողովուրդների, հանուն արդարության, համամարդկային իրավունքների ու արժեքների վերականգնման և պահպանման:

Զիտո՛ Կիպրոս,

Զիտո՛ Արմենիա,

Կեցցե՛ հայ – կիպրական հարատև բարեկամությունը»,-նշել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում