Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Հայաստանը զսպում է, Ռուսաստանը զինում Թուրքիային. հրթիռները հասնում են

Ռուսաստանը հայտարարել է, որ հուլիսի 7-ին Թուրքիա կհասնի Ս-400 ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը, որը Թուրքիայում տեղակայելու համար այդ երկիր կժամանեն նաև ռուս մասնագետներ: Ս-400 ՀՕՊ համակարգերի ռուս-թուրքական գործարքը սրել է Թուրքիայի հարաբերությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ:

Վաշինգտոնը խոսում է ընդհուպ պատժամիջոցների մասին, նաև հայտարարել է Թուրքիային F-35 հինգերորդ սերնդի ռազմական կործանիչների վաճառքը չեղարկելու, նաև թուրք օդաչուների ամերիկյան ուսուցումը արգելակելու մասին: Այդուհանդերձ, Անկարան չի հրաժարվում Ռուսաստանի հետ գործարքից և մի քանի օր անց կստանա առաջին խմբաքանակը: Իհարկե պետք է հետևել, թե արդյո՞ք դա չի լինի վերջինը և, այսպես ասած, դեմքը փրկելուց հետո Թուրքիան չի փորձի փրկել նաև Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ հարաբերությունը: Մյուս կողմից, արդյո՞ք ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն կգնան ավելի հեռու և Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների հռետորաբանությունից կանցնեն անգամ դաշինքից Անկարային հեռացնելու հռետորաբանության:

Համենայնդեպս, տեղի ունեցող զարգացումները առանցքային նշանակության հարցեր են պարունակում Հայաստանի համար: Իրավիճակն այստեղ իրապես արտառոց է: Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Կիպրոսի խորհրդարանում ունեցել էր բավականին տպավորիչ ելույթ, որում խոսել էր այն մասին, որ Հայաստանն ու Կիպրոսը գործակցում են Թուրքիայի էքսպանսիոն քաղաքականությունը զսպելու համար: Հայտնի է, որ այդ գործակցությունը, Երևանի նախաձեռնությամբ, ստանում է նոր՝ Կիպրոս-Հունաստան-Հայաստան ձևաչափ: Ի դեպ, այս առումով հատկանշական է, որ ԱՄՆ Կոնգրեսը քննարկում է Կիպրոսին զենքի վաճառքի արգելքը չեղարկելու հարցը, և սա Թուրքիային ՌԴ հետ սպառազինության գործարքի համար պատժամիջոցի ենթարկելու ֆոնին:

Իրադրությունն այնպիսին է, որ Հայաստանի նախաձեռնած եռակողմ ձևաչափը կարող է դիտարկվել իբրև գործընկեր Թուրքիայի հետ Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ հարաբերության պարզաբանման գործընթացում: Իսկ դա կարող է հավելյալ հնարավորություն բացել եռակողմ ֆորմատի համար: Եվ սա, մյուս կողմից, այն պարագայում, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող պետությունը Թուրքիայի էքսպանսիոն քաղաքականության խթանիչի դերում է:

Իհարկե, այստեղ իրավիճակը միարժեք չէ, սակայն ակնառու է, որ այս ուղղությամբ Երևանը, ի դեմս ռազմավարական գործընկերոջ, ունի մի սուբյեկտ, որը գործնականում աշխատում է մի բանի ուղղությամբ, որի դեմ Հայաստանն աշխատում է, օրինակ, եռակողմ ձևաչափի նախաձեռնությամբ: Թեև, այս ձևաչափը խոշոր հաշվով կարող է լինել նաև Հայաստանի պատասխանը ռուս-թուրքական գործակցությանը, այսպես ասած՝ այդ գործակցության արատավոր էֆեկտներն ու ռիսկերը չեզոքացնելու այլընտրանքային հնարավորությունների ձևավորում, որը թույլ կտա նաև առավել վստահ դիրքերից խոսել Ռուսաստանի հետ Թուրքիային առնչվող հարցերում: Առավել ևս, որ պետք է արձանագրել նաև, որ ամենևին լավ օրից չէ, որ Մոսկվան գործակցում է Անկարայի հետ, ու նաև դրանով հանդերձ, անկասկած է երկու մայրաքաղաքների միջև շահերի ռազմավարական հակադրության ուղղությունների առկայությունը, և այստեղ ռիսկեր չեզոքացնելու Հայաստանի այլընտրանքային կարողությունները կարող են Թուրքիայի հետ գործիքակազմում այլընտրանք դառնալ նաև Մոսկվայի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում