Սպիտակ տան մոտ երեք անձինք ԱՄՆ Անկախության օրը այրել են ամերիկյան դրոշը, այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնվել է շենքում: Այս մասին հաղորդում է Washington Examiner-ը:
Հետագայում պարզվել է, որ դրոշը այրել են հեղափոխական կոմունիստական կուսակցության երեք ակտիվիստներ: Նրանք դրոշը այրել են Թրամփի ելույթից մեկ ժամ առաջ։

Թերթը գրում է, որ ակտիվիստները դեմ են եղել Թրամփին և «աշխարհն առանց Միացյալ Նահանգների» կոչեր են հնչեցրել:
Ակտիվիստներին նույն օրը ձերբակալել են։ Գործողության ընթացքում վիրավորվել են երկու ոստիկաններ։ Նրանցից երկուսին մեղադրանք է առաջադրվել։











































