Friday, 26 04 2024
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը

Այսբերգի էֆեկտը. նախկին նախարարը մատնացույց է անում գլխավոր թիրախը

Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանում չկա վեթինգի նախադրյալ: Մի կողմից հասկանալի է, որ այդ բառը նախկին իշխող համակարգի ներկայացուցիչների մոտ պետք է արժանանա ինքնահոս մերժման, պարզ պատճառներով: Մյուս կողմից, սակայն, Դավիթ Հարությունյանը երևի թե իրավացի է: Բանն այն է, որ Հայաստանում գոյություն ունեցած իշխող նախկին համակարգը գործել է այնպիսի «թափանցիկությամբ», կոռուպցիայով և գանձագողությամբ համակարգը զբաղվել է այնպիսի ցինիզմով և հանդգնությամբ, որ Հայաստանը, գործնականում, շատ վաղուց վերածվել էր «վեթինգի՝ բաց երկնքի տակ»: Հայաստանում վեթինգի մեխանիզմներ պետք էլ չեն, պետք է միայն աչք ու ականջ: Վեթինգը գործնականում չորս կողմում է, ամենուրեք, ուր հայացք նետես: Օրինակ՝ ինչով վեթինգ չէ Մոնումենտի հարևանությամբ գոյություն ունեցած և այժմ դղյակավանի վերածված անտառը: Ընդ որում, կարելի է այն պարզապես վերանվանել հենց «Վեթինգավան» կամ «Վեթինգաշեն», և փակցնել համապատասխան ցուցանակը թաղամասի մուտքերին, որպեսզի այնտեղ հայտնվողները գիտենան, թե ուր են մուտք գործում:

Եվ այդպիսի բազմաթիվ օրինակներ, որոնք սփռված են Հայաստանի ամբողջ տարածքում, տարբեր նյութականացված դրսևորումներով: Հայաստանին պարզապես անհրաժեշտ են «բաց երկնքի տակ եղած վեթինգը» գործնականացնելու մեխանիզմներ, որոնք թույլ կտան արագ արձագանքել երևույթին և գտնել համարժեք լուծումներ: Մասնավորապես, դրանցից է անօրինական սեփականության առանց դատարանի վճռի բռնագանձման ինստիտուտը, որը պետք է հնարավորինս արագ կյանքի կոչել և ձեռնամուխ լինել հանրային և պետական ունեցվածքը կարգի բերելուն: Մյուս կողմից, անշուշտ, հասկանալի է, որ վեթինգը, այսպես ասած, «դասական» իմաստով ներկայումս կիրառվում է այլ համատեքստում, սակայն գործնականում, այդ առումով էլ, Հայաստանում երևի թե վաղուց չկա գաղտնի որևէ բան: Դա Հայաստանի, այսպես ասած, փոքրության էֆեկտն է: Ու նաև դա էր պատճառը, որ նախկին իշխող համակարգն առանձնապես ջանք չէր գործադրում իր «որակները» հանրությունից թաքցնելու ուղղությամբ՝ հասկանալով, որ դա անիմաստ է՝ երկիրը փոքր է, և ամենագաղտնի տեղեկատվությունն անգամ գործում է խիստ սահմանափակ ժամանակահատվածի համար, վաղ թե ուշ բոլորի համար դառնալով ակնառու:

Այլ է խնդիրը, թե ինչ կա Հայաստանից դուրս, այսինքն՝ ով ինչ է իրենից ներկայացնում, և ով ինչ է հանել Հայաստանից դուրս: Որովհետև հայաստանյան համակարգը տարիների ընթացքում ձեռք է բերել մի առանձնահատկություն, որտեղ, խոշոր հաշվով, գործում է այսբերգի էֆեկտը, այսինքն՝ Հայաստանում երևացող մասը իրականում ամենամեծ մասը չէ արդեն, և ամենամեծ մասը Հայաստանից դուրսն է՝ չերևացողը: Եվ խոշոր իմաստով, այստեղ է իհարկե, որ կա խորքային վեթինգի կենսական անհրաժեշտություն՝ բառի բուն և պատկերավոր իմաստով: Որովհետև նախկին համակարգը իրականում իր դիրքերի պահպանության համար ավելի խորքային իմաստով գործի է գցում այսբերգի չերևացող մասը: Դավիթ Հարությունյանը, կամա թե ակամա, մատնացույց է անում վեթինգի, թերևս, գլխավոր թիրախը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում