Իսլանդիայի պատգամավորները գրեթե միաձայն ընդունել են օրենք, որը թույլ է տալիս փոխել ազգանունների ձևավորման կանոնները: Այժմ նորածին երեխային կարելի է անվանել ոչ միայն «որդի» կամ «դուստր», այլև պարզապես երեխա՝ գրում է 360tv.ru-ն:
Նախորդ օրենքների համաձայն՝ իսլանդացի երեխաները ունեցել են արական կամ իգականը ազգանուններ՝ որոնք վերջացել են «սոն» (տղա) կամ «դոտտիր» (դուստր) բաղադրիչներով: Այժմ նորածնին կարելի է անվանել «բյուր» (երեխա):
Այսպիսով, չկողմնորոշված մարդիկ կարող են իրենց վերաբերմունքը սեռի նկատմամբ օրինականորեն ձևակերպել: Միևնույն ժամանակ, նրանցից չի պահանջվի բժշկական որևէ եզրակացություն:








































