Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախօրեին տեղի ունեցած ելույթից հետո ոչ միանշանակ արտահայտություն է արել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ «Դե ինչ, հերթը հիմա Ալյասկայի՞նն է»: Ինչպես հաղորդում է UAINFO պորտալը, այս մասին հայտարարել է «Дождь» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Միխայիլ Զիգարը:
«Իմ առջևից գնում էր Ռամզան Կադիրովը: Նա երգում էր: Հիանալի տրամադրություն ուներ: Երգում էր Ռուսաստանի հիմնը»,-ասել է Զիգարը:
Այնուհետև Կադիրովը, խոսելով մյուս պատգամավորների հետ, կատակելով ասել է՝ «Դե ինչ, հերթը հիմա Ալյասկայի՞նն է»:









































