CNN- ը գրում է, որ եվրոպական երկրների առաջնորդները ԵՄ-ի երկու առանցքային տեղերը տրամադրել են կանանց։
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լենը Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածու է դարձել, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը առաջադրվել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում:
Ֆոն դեր Լենի թեկնածությունը պետք է հաստատվի Եվրախորհրդարանում քվեարկությամբ: Եթե ընտրվի, նա կլինի առաջին կինը, որ կղեկավարի Եվրահանձնաժողովը:
Լագարդը կլինի առաջին կինը, որ կղեկավարի ԵԿԲ-ն:









































