Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Գեներալական Հայաստան. Օսիպյանն ու Վանեցյանը դարձան անձեռնմխելի՞

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ուժային կառույցների մի շարք ղեկավար պաշտոնյաների նոր կոչումներ շնորհելու որոշման մասին: Մասնավորապես, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ու ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կստանան գեներալական կոչում՝ գեներալ-մայորի կոչում: Գեներալ-մայորի կոչում է ստանում նաև Պետական պահպանության ծառայության ղեկավար Գրիգորի Հայրապետովը: Հայաստանի ԶՈՒ կապի զորքի պետը կստանա գեներալ-մայորի կոչում, իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Կարապետյանը՝ գեներալ-լեյտենանտի: Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի աստիճան են ստացել նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի և ՀՔԾ ղեկավարները:

Իհարկե, Փաշինյանի նախաձեռնությունը վերաբերում է գրեթե բոլոր ուժային կառույցներին, սակայն ակնհայտ է, որ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել են հիմնականում Արթուր Վանեցյանի ու Վալերի Օսիպյանի գեներալական ուսադիրները։

Սակայն այս պարագայում առաջանում են մի շարք հարցեր։ Արդյոք Փաշինյանն արժևորե՞լ է այս երկու պաշտոնյաների գործունեությունը՝ փաստորեն ամրագրելով, որ նրանց մեկ տարվա պաշտոնավարումն արդյունավետ է, թե՞ գործ ունենք սովետական իներցիայի հետ, երբ «պագոնի» վրա «աստղերի» ավելացումը շատ դեպքերում խորհրդանշում էր անցում «վաստակած» հանգստի։

Սակայն այսօրվա «գեներալական աստղերի» նշանակությունը քննարկելի է ոչ միայն այս հարթության վրա։ Ուշագրավ է, որ Վանեցյանն ու Օսիպյանը գեներալներ են դառնում միայն այսօր, երբ, ըստ էության, «գեներալական» պաշտոններ են զբաղեցնում մեկ տարուց ավելի։ Արդյոք սա նրանց աշխատանքի գնահատո՞ւմն է, թե՞ հանրային տրամադրությունների փոփոխության ցուցիչը։ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության հաղթանակից հետո ուներ աննախադեպ հանրային աջակցություն, սակայն վերջին ամիսներին նկատվում է նրա վարկանիշի էական անկում։ Եվ ահա՝ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը գեներալական ուսադիրներ են ստանում այս համատեքստում։ Կարելի է արձանագրել, որ ստեղծված նոր իրավիճակում Նիկոլ Փաշինյանն արժևորում է ուժայիններին՝ հընթացս արձանագրելով իշխանության հիմնական հենարաններին։

Իհարկե, օբյեկտիվ լինենք՝ Փաշինյանի այսօրվա նախաձեռնությունը կարող է նշանային լինել նաև այն իմաստով, որ երկրում շարունակում է դոմինանտ մնալ հին համակարգի ապամոնտաժման գործընթացը, ինչի ավանգարդում ուժային կառույցներն են։

Մյուս կողմից՝ չենք կարող չնկատել մի հանգամանք ևս, որն ուղղակի ազդեցություն չունի գեներալական կոչումներ շնորհելու հետ։ Զինվորական կոչումներ երկրում շնորհում է երկրի նախագահը, իհարկե՝ վարչապետի նախաձեռնությամբ։ Սակայն իր նախաձեռնության մասին Նիկոլ Փաշինյանը հրապարակայնացրել է մինչև այն պահը, երբ կստորագրվեին նախագահական հրամանագրերը։ Այնպիսի տպավորություն է, որ երկրում շարունակվում է երկրի նախագահի ու վարչապետի հակադրությունը, ու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր գրառումով ցանկացել է ցույց տալ, թե ով է երկրի իրական տերը։

Մյուս կողմից՝ թերևս չարժե հեռուն գնացող հետևություններ անել, որովհետև Հայաստանում շարունակվում է գործել հեղափոխական, ոչ համակարգային ռեժիմը, ինչի ականատեսն ենք լինում մեր կյանքի բոլոր ոլորտներում ու բազմաթիվ առիթներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում